Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
4-6. Մի՛ ապավինեք խաբուսիկ խոսքերին. «Ահա Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը»: Բայց եթե ամբողջությամբ ուղղեք ձեր ճանապարհները ու ձեր վարքը, եթե ճիշտ դատ անեք մարդու և նրա հակառակորդի միջև, չնեղեք օտարերկրացուն, որբերին և այրիներին, ու այս վայրում անմեղ արյուն չթափեք, և այլ աստվածների չհետևեք՝ ի դժբախտություն ձեզ:
Մի՛ ապավինեք խաբուսիկ խոսքերին՝ ասելով. «Ահա Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարն է»: Բայց եթե դուք օրհնեք (կամ ուղղեք) ձեր ճանապարհները ու ձեր վարքը, եթե դատ անեք մարդու և նրա մերձավորի միջև, օտարերկրացուն, որբին և այրուն չնեղացնեք (կամ չճնշեք նրանց) և այս վայրում անմեղ արյուն չթափեք և այլ աստվածների չհետևեք՝ ի դժբախտություն ձեզ, այդ ժամանակ Ես ձեզ հետ այս վայրում կբնակվեմ (կամ էլ այնպես կանեմ, որ դուք բնակվեք) այն երկրում, որ հավիտյանս հավիտենից տվեցի ձեր հայրերին: Այս բաժնի սկզբում ավելացված «սուտ խոսքերին, որոնք ձեզ ոչ մի օգուտ չեն բերի» [հատվածը] Յոթանասնից թարգմանությունից է. այն Եբրայերենում չկա: Այն ժամանակ հրեա ժողովրդին, իսկ այժմ մեզ՝ ըստ երևույթին եկեղեցում գտնվողներիս է պատվիրում՝ չապավինել շենքերի վեհությանը, ոսկեզօծ առաստաղներին ու մարմարածածկ պատերին և չասել. «Ահա Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարն է»: Որովհետև Տիրոջ տաճարն այն է, որտեղ ապրում են իրական հավատը, սուրբ կյանքը և բոլոր առաքինությունների դեմքը: Այնուհետև ասում է. «Եթե ուղղեք ձեր ճանապարհները, և չգնաք մոլորության հետքերով, բայց եթե հետևեք ճշմարտությանը, չարիք չգործեք, անմեղ արյուն չթափեք՝ գայթակղեցնելով հասարակ մարդկանց, այլ աստվածների չհետևեք՝ կեղծ ուսմունքների խոնարհվելով, ձեր սրտում մոգոնվածները՝ ձեր իսկ դժբախտությունը չդառնա, այդ ժամանակ ձեզ հետ կբնակվեմ այն վայրում, որը դուք Աստծու տաճար եք անվանում, և այն երկրի վրա, որ Ես ձեր հայրերին, այսինքն՝ առաքյալներին և առաքելաշավիղ մարդկանց եմ տվել, և ձեր բնակությունը կամրապնդեմ սկզբից մինչև վերջ: Սա կարող է վերաբերել նաև այն կույսերին, որոնք պարծենում են իրենց ողջախոհությամբ և առանց ամոթի դրվատում իրենց մաքրությունը. մինչդեռ նրանց խիղճը տարբեր է (տարբեր է մաքուր քրիստոնեական խղճից, քանի որ այն ձևավորված չէ «թող սուրբ լինի մարմնով ու հոգով» առաքելատուր խոսքի վրա): Նրանք պարծենում են առանց իմանալու կուսության մասին` «թող սուրբ լինի մարմնով և հոգով» առաքելական սահմանումը: Որովհետև հոգևոր պոռնկության ժամանակ ո՞րն է մարմնական մաքրության օգտակարությունը, ո՞րն է օգուտը, եթե կույսը չունենա մարգարեական ճառերում պատկերված այլ առաքինություններ ևս:
Ա. Լոպուխին
«Մի՛ ապավինեք խաբուսիկ խոսքերի. «Այստեղ է Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը»»։ (Սինոդական թարգ․)[4]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:3
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Մի՛ ապաւինէք սուտ խօսքերին. նրանք, որ ասում են՝ Տիրոջ տաճարն է, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, բոլորովին ձեզ չեն օգնի:
(Արարատ թարգ․) Մի՛ ապավինեք սուտ խոսքերի՝ ասելով. «Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը սա է»։
(Գրաբար) եւ մի յանձնապաստան լինիք ի բանս ստութեան. զի ամենեւին ոչ աւգնեսցեն ձեզ՝ որ ասեն. Տաճար Տեառն է։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: