Երեմիայի մարգարեության մեկնություն 8:16

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Դանից մեզ հասաւ նրա արագընթաց երիվարների ձայնը. նրա նժոյգների խրխնջոցի ձայնից ցնցուեց ողջ երկիրը: Թող գայ եւ ուտի երկիրն իր ամէն ինչով, նրա քաղաքներն ու բնակիչներին:

 

  Այսպիսով` վերևում ժողովուրդը ոչ թե ասաց. «մտնենք չամրացված քաղաքները», ինչպես թարգմանել է Յոթանասնիցը, այլ ասաց` «ամրացված քաղաքը»՝ նկատի ունենալով Երուսաղեմը: Հետևաբար հիմա էլ ասում է. «Քաղաքը և նրա բնակիչները»: Նաբուգոդոնոսորը պատկերվում է զորքով Դանից դեպի Փյունիկիա գնալիս, որտեղից էլ սկիզբ է առնում Հորդանան գետը: Ինչի մասին Յոթանասնիցը խոսում է որպես ապագայում կատարվելիք իրադարձություն, իսկ եբրայերենում իրադարձությունը ներկայացվում է որպես արդեն կատարված:

   

Ա. Լոպուխին

«Դանից լսվում է նրա ձիերի փնչոցը, նրա երիվարների բարձր վրնջյունից դողում է ամբողջ երկիրը. և գալու և կործանելու են երկիրն ու այն ամենը, ինչ նրա մեջ է, քաղաքը և նրա մեջ բնակվողներին»։ (Սինոդական թարգմ․) [16]