Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Միթէ Գաղաադում դեղ չի՞ ճարւում, կամ այնտեղ բժիշկ չկա՞յ. իմ ժողովրդի դստեր համար ինչո՞ւ բժշկութիւն չեղաւ:
Ոչ միայն ներկա համարում, այլ նաև Սուրբ Գրքի շատ այլ տեղիներում հանդիպում ենք, որ «Գաղաադի» բալասանը դրվում է ապաշխարության և ապաքինման իմաստով: Աստված այժմ զարմանում է, թե ինչու բուժված չեն Երուսաղեմի վերքերը, և թե ինչու վիրակապերը դրված չեն, քանի որ չկան ո՛չ մարգարեներ և ո՛չ էլ քահանաներ, որոնց բուժմամբ դրանք պետք է առողջանային:
Ա. Լոպուխին
«Մի՞թե բալասան չկա Գաղաադում, մի՞թե այնտեղ բժիշկ չկա: Ինչո՞ւ բժշկություն չկա իմ ժողովրդի դստեր համար»։ (Սինոդական թարգմ) [22]
«Գաղաադի» բալասանը վերքեր բուժելու լավագույն միջոցն էր։ Սա իրապես Պաղեստինից արտերկիր արտահանված մաստաքի ծառի խեժն է (Ծննդ. 37:25): «Այնտեղ» ասելով` ամենայն հավանականությամբ մարգարեն խոսում է Սիոնի մասին, որտեղ եղել էր անտեսանելի Մեծ Բժիշկը, այսինքն՝ հենց Աստվածն, Ում ձեռքերում են հրեա ժողովրդի հիվանդությունը բուժելու համար նախատեսված բոլոր միջոցները։
---------------------------------------
[22] (Էջմիածիին թարգմ.) Միթէ Գաղաադում դեղ չի՞ ճարւում, կամ այնտեղ բժիշկ չկա՞յ. իմ ժողովրդի դստեր համար ինչո՞ւ բժշկութիւն չեղաւ:
(Արարատ թարգմ.) Բալասան չկա՞ Գաղաադում, կամ բժիշկ չկա՞ այնտեղ. հապա ինչո՞ւ իմ ժողովրդի դուստրը բժշկություն չգտավ։
(Գրաբար) Միթէ Գաղաադում դեղ չի՞ ճարւում, կամ այնտեղ բժիշկ չկա՞յ. իմ ժողովրդի դստեր համար ինչո՞ւ բժշկութիւն չեղաւ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: