Երեմիայի մարգարեության մեկնություն 1:17

Ա. Լոպուխին

«Իսկ դու գոտեպնդի՛ր մեջքդ, և վե՛ր կաց ու ասա՛ նրանց այն ամենը, ինչ Ես հրամայում եմ քեզ. փոքրոգություն մի՛ արա (մի՛ վախեցիր) նրանց առջև, որպեսզի Ես էլ քեզ չզարհուրեցնեմ նրանց աչքին»։ (Սինոդական թարգ․)[17]
   
   «Գոտիով կապիր քո մեջքը»։ Արևելյան մարդը, որը սովորաբար երկար և լայն հագուստ է կրում, աշխատելիս ավելի ճարտար գործելու համար պետք է հագուստները գոտիով կապի իր մեջքին. (Ելք․ 12։11, Գ Թագ․ 18։46)։ Այդպես էլ Երեմիա մարգարեն պետք է, հոգեպես գոտեպնդվելով, նախապատրաստվի իրեն սպասվող գործունեությանը։

   «նրանց առջև չվհատվես, չվախենաս»։ Այս արտահայտությունը ավելի ճշգրիտ է սահմանում, թե ինչում է կայանում մարգարեի հոգևոր գոտի կապելը։ Երեմիան չափազանց ամաչկոտ և երկչոտ մարդ էր, որը նախկինում, իր արտաքին տեսքով, առանձնապես տպավորություն չէր թողել։ Այժմ նա պետք է ավելի ինքնավստահ գործի, այլապես նրա խոսքը հաջողություն չի ունենա։
--------------------------------
[17] (Էջմիածին թարգ․) Դու էլ գօտեպնդուի՛ր, գնա՛ եւ ասա՛ նրանց այն ամէնը, ինչ որ պատուիրելու եմ քեզ: Չվախենաս նրանցից եւ քեզ չկորցնես նրանց առաջ, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար, - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Բայց դու մեջքդ գոտեպնդի՛ր, վե՛ր կաց և ասա՛ նրանց ամենը, ինչ ես քեզ հրամայում եմ. նրանցից մի՛ զարհուրիր, որ ես էլ քեզ նրանց առաջ չզարհուրեցնեմ։
(Գրաբար) Եւ դու պնդեա զմէջ քո, արի եւ ասա նոցա զամենայն զոր միանգամ ես պատուիրեմ քեզ. մի երկիցես յերեսաց նոցա, եւ մի զանգիտիցես առաջի նոցա. զի ընդ քեզ եմ ես՝ ի փրկել զքեզ ասէ Տէր։