Ա․ Լոպուխին
«Անապատին վարժված վայրի էշին, որն իր հոգու կրքով օդ է կուլ տալիս, ո՞վ կարող է զսպել. նրա բոլոր որոնողները չեն հոգնի. իր ամսվա մեջ նրանք կգտնեն նրան»։ (Սինոդական թարգ․)[24]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 2:23
--------------------------------
[24] (Էջմիածին թարգ․) Ամէն երեկոյ նրա տռփանքի ձայնը տարածուեց իր ճանապարհներին. յաճախ նա այցելեց անապատի ջրերին. իր մարմնական ցանկութեան պատճառով այսահար դարձաւ: Անձնատուր եղաւ իր կրքերին, եւ ո՞վ է, որ յետ պիտի դարձնի նրան: Բոլոր նրանք, ովքեր կը փնտռեն նրան, նեղութիւն չեն կրի. իր ամսականի տառապանքների մէջ կը գտնեն նրան:
(Արարատ թարգ․) Մի վայրի էշ, որ վարժվել է անապատին և իր հոգու ցանկությամբ քամին է հոտոտում, ո՞վ կարող է նրա տռփանքը զսպել. նրա բոլոր որոնողները չեն հոգնի, իր ամսվա մեջ կգտնեն նրան։
(Գրաբար) Ընդ երեկոյս ձայն լալոյ նորա գուժեաց ի ճանապարհս իւր. յաճախեաց ի ջուրս անապատի. ըստ ցանկութեան անձին իւրոյ այսակիր եղեւ։ Մատնեցաւ, եւ ո՞ դարձուսցէ զնա. ամենեքեան որ խնդրիցեն զնա ոչ աշխատեսցին. ի տառապանս նորա գտցես զնա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: