Երեմիայի մարգարեության մեկնություն 3:10

Ա․ Լոպուխին

«Սակայն, այնուամենայնիվ, նրա հավատուրաց քույր Հուդան ամբողջ սրտով չդարձավ դեպի Ինձ, այլ միայն կեղծաբար»,- ասում է Տերը։ (Սինոդական թարգ․)[10]
   
   «Այնուամենայնիվ», այսինքն՝ չնայած Իսրայելի թագավորությանը բաժին հասած սարսափելի ճակատագրին։

   «Ամբողջ սրտով»։ Հովսիա թագավորի ժամանակներում հրեաները տեսանելի ու արտաքին (ձևական) ապաշխարություն են ունեցել (Դ Թագ․ 23։3), որը, սակայն, ամբողջ սրտից եկած ապաշխարություն չի եղել։

--------------------------------
[10] (Էջմիածին թարգ․) Այս ամենից յետոյ, - ասում է Տէրը, - նրա ուխտադրուժ քոյր Յուդան չդարձաւ դէպի ինձ ամբողջ սրտով, այլ՝ դարձաւ ստութեամբ:
(Արարատ թարգ․) Բայց, այսուամենայնիվ, նրա անհավատարիմ քույր Հուդան ամբողջ սրտով դեպի ինձ չդարձավ, այլ ստությամբ»,- ասում է Տերը։
(Գրաբար) եւ ի վերայ այսր ամենայնի ոչ դարձաւ առ իս ուխտադրուժ քոյր նորա Յուդա՝ յամենայն սրտէ իւրմէ, այլ ստութեամբ՝ ասէ Տէր։