Ա․ Լոպուխին
«Այդ օրերին Հուդայի տունը պիտի գա Իսրայելի տուն, և միասին հյուսիսային երկրից պիտի գնան այն երկիրը, որը Ես որպես ժառանգություն տվել եմ ձեր հայրերին»։ (Սինոդական թարգ․)[18]
Մարգարեն լրացնում է Իսրայելի նոր կյանքի մասին իր մարգարեությունը՝ ասելով, որ ոչ միայն Իսրայելի թագավորությունը իր ներկայացուցչին կուղարկի Սիոնի, այլև իսրայելացիների հետ միասին այստեղ կգան նաև հուդայացիները։ Այս վերջիններն իրենք իսրայելցիներին գերության երկրից Պաղեստին գնալ կառաջարկեն, որում նրանք, ըստ մարգարեի ներկայացման, կհայտնվեն նույն կերպով, ինչպես որ իսրայելցիները։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Այն օրերին Իսրայէլի տունը միանալու է Յուդայի տանը, եւ հիւսիսից ու բոլոր գաւառներից միասին գալու են այն երկիրը, որն իբրեւ ժառանգութիւն տուի նրանց հայրերին»»:
(Արարատ թարգ․) Այն օրերին Հուդայի տունը Իսրայելի տան հետ պիտի գնա, և հյուսիսային երկրից միասին այն երկիրը պիտի գան, որ ես ժառանգություն տվեցի ձեր հայրերին։
(Գրաբար) Յաւուրսն յայնոսիկ ժողովեսցին տունն Իսրայէլի առ տունն Յուդայ. եւ եկեսցեն ի միասին ի հիւսւսոյ՝ եւ յամենայն գաւառաց յերկիրն յորում ժառանգեցուցի զհարս նոցա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: