Երեմիայի մարգարեության մեկնություն 3:7

Ա․ Լոպուխին

7-9. «Եվ այն բանից հետո, երբ նա այդ ամենը գործեց, Ես ասացի. «Վերադարձի'ր Ինձ մոտ», բայց Նա չվերադարձավ, և դա տեսավ նրա հավատուրաց քույր Հուդան»։ [7] «Եվ ես տեսա, որ երբ ուխտադրուժի` Իսրայելի դստեր գործած բոլոր պոռնկությունների համար Ես նրան արձակեցի և ամուսնալուծություն թուղթ տվեցի նրան, նրա հավատուրաց քույրը՝ Հուդան, չվախեցավ, այլ գնաց ու ինքն էլ պոռնկություն գործեց»։ «Եվ բացահայտ պոռնկությամբ նա պղծեց երկիրը և պոռնկացավ քարի ու փայտի հետ»։ (Սինոդական թարգ․)
   
   Սակայն Տերը, նույնիսկ դրանից հետո, մարգարեների միջոցով մի քանի անգամ հյուսիսային թագավորությանը ճշմարիտ ուղու վրա գալու կոչ է անում, սակայն Նրա կոչերը չեն լսվում: Ուստի Տերը պաշտոնապես խզում է «ուրացողի» հետ Իր դաշինքը (Բ Օր․ 25։1−4)։ Այս խզման հետևանքն  է լինում Իսրայելական թագավորության բնակիչների ասորական գերության տարվելը։ Սակայն այդպիսի ճակատագիրը չի վախեցնում հարավային թագավորությանը, որն էլ իր հերթին էր անձնատուր եղել կռապաշտությանը։ Այդ կերպ՝ ամեն տեղ կուռքեր դնելով, հրեաները պղծեցին իրենց երկիրը (Երեմ․ 2։7
-------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Այդքան պոռնկանալուց յետոյ ես նրան ասացի՝ «Ինձ մօ՛տ դարձիր», բայց չդարձաւ: Նրա ցոփութեանն ականատես եղաւ ուխտադրուժ Յուդայի երկիրը:
(Արարատ թարգ․) Եվ ես խորհեցի՝ այս ամենն անելուց հետո կվերադառնա դեպի ինձ, բայց նա չվերադարձավ, և նրա անհավատարիմ քույր Հուդան տեսավ։
(Գրաբար) Եւ ասացի յետ այնչափ պոռնկութեան նորա. Դարձ առ իս, եւ ոչ դարձաւ. եւ ետես զցոփութիւն նորա ուխտադրուժն Յուդա։