Հովհաննես Ավագ քահանա Կրանշտադտսկի
Խրատվի´ր, ո´վ Երուսաղեմ, որ հոգիս քեզանից չհեռանա, որ քեզ անապատ, ամայի երկիր չդարձնեմ։
Փառք Աստծուն, եթե Տերը մեզ պատուհասով է այցելում: Դա նշանակում է, որ Նա դեռ սիրում է մեզ, և Նրա հոգին չի հեռացել մեզանից: Նա պատժելու և ողորմելու է մեզ:
Ա. Լոպուխին
«Խրատվի՛ր, Երուսաղե՛մ, որպեսզի Իմ հոգին չհեռանա քեզնից, որ Ես քեզ չդարձնեմ ամայի, անմարդաբնակ մի երկիր»։ (Սինոդական թարգ․)[8]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:6
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Թող այնպէս չլինի, որ ես բաժանուեմ քեզնից, չլինի, որ քեզ դարձնեմ մի անապատ երկիր, ուր ոչ ոք երբեք չի բնակուել»:
(Արարատ թարգ․) Խրատվի՛ր, ո՛վ Երուսաղեմ, որ քեզնից չբաժանվեմ, որ քեզ ամայի և անբնակ երկիր չդարձնեմ»։
(Գրաբար) խրատեսցիս Երուսաղէմ, գուցէ երբէք վերասցի անձն իմ ի քէն. գուցէ երբէք արարից զքեզ անապատ երկիր՝ ուր ոչ ոք երբէք բնակեցաւ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: