Ա․ Լոպուխին
Անձրև խնդրեցեք Տիրոջից ըստ ժամանակի` բերքից առաջ ու հետո: Տերը, որ հրաշքներ է գործում, գարնանը անձրև կտա նրանց, ու ամեն հանդում խոտ կլինի: (Սինոդական թարգ․) [1]
10−րդ գլուխը նախորդի շարունակությունն ու բացատրությունն է: Ուսումնասիրողները միայն այն հարցում են տարակարծիք, թե որ հատվածին պետք է առնչել Զաք. 10:1−2 համարները` Զաք. 9:17−ին, թե Զաք. 10:3−ին: Կեյլը Զաք. 10:1 համարում մտքերի նոր շարքի սկիզբ է տեսնում, չնայած այն կապի մեջ է Զաք. 9:17−ի հետ (Op. cit. S. 607): Իններորդ գլուխն ավարտվում է Աստծո ժողովրդին տրվող երկրային օրհնությունների առատության խոստումով, իսկ տասներորդ գլխի առաջին համարները Տիրոջն են մատնանշում որպես այդ օրհնությունների միակ տվողի. հենց Նրան պետք է դիմել աղոթքով և անձրև խնդրել այն ժամանակ, երբ դա առավել անհրաժեշտ է երկրի բերքի աճի համար, այսինքն` գարնան շրջանում:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Անձրե՛ւ խնդրեցէք Տիրոջից ըստ ժամանակի՝ բերքից առաջ եւ յետոյ: Տէրը, որ հրաշքներ է գործում, ձմռանը անձրեւ կը տայ նրանց, եւ ամէն հանդում խոտ կը լինի:
(Արարատ թարգ․) Տիրոջից խնդրե՛ք գարնանային ուշացած անձրև. Տիրոջից, որ ամպրոպ է առաջացնում. և նա անձրևի տարափ կտա նրանց և յուրաքանչյուրին՝ բուսականություն դաշտում։
(Գրաբար) Խնդրեցէք ի Տեառնէ անձրեւ ըստ ժամանակաց՝ զկանուխ եւ զանագան. Տէր արար զզարմանալիս. եւ զանձրեւ ձմերայնոյ տացէ նոցա իւրաքանչիւր խոտ յանդի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: