Ա․ Լոպուխին
Եվ ասաց. «Նրա գլխին մաքուր խույր դրե՛ք»: Եվ նրա գլխին մաքուր խույր դրեցին և զարդարեցին հագուստներով, իսկ Տիրոջ Հրեշտակը կանգնած էր: (Սինոդական թարգ․)[5]
Քահանայապետի գլխին դրվող մաքուր խույրի վերաբերյալ սուրբ Եփրեմ Ասորին հետևյալ մատնանշումն է անում. «Քահանային, որն իր ծառայությունն էր բերում գերությունից առաջ, ասվել էր․ «քո վրայից հանելու եմ զարդարանքներն ու խույրը» (Եզ. 21:26), որը դրված է քո գլխին, իսկ այժմ Հրեշտակը պատվիրում և ասում է․ «գերությունից վերադարձած քահանայի գլխին կրկին մաքուր խո՛ւյրը դրեք» (Զաքարիայի մարգարեության մեկնություն // Творения. Т. 6. М., 1907, էջ 229):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եւ ասաց նրան. «Ահա վերացրի քեզնից քո անօրէնութիւնները: Պարեգօ՛տ հագցրէք նրան եւ սուրբ խո՛յր դրէք նրա գլխին»: Սուրբ խոյր դրեցին նրա գլխին եւ հագուստ հագցրին նրան:
(Արարատ թարգ․) Եվ ես ասացի, որ նրա գլխին մաքուր խույր դնեն։ Եվ մաքուր խույր դրեցին նրա գլխին և հանդերձներ հագցրին նրան։ Եվ Տիրոջ հրեշտակը կանգնած էր։
(Գրաբար) Եւ ասէ ցնա. Ահա բարձի ի քէն զանաւրէնութիւնս քո. Եւ ագուցէք դմա պճղնաւոր։ եւ դիք խոյր սուրբ ի գլուխ դորա, եւ եդին խոյր սուրբ ի գլուխ նորա. եւ զգեցուցին նմա հանդերձս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: