Զաքարիայի մարգարեության մեկնություն 5։2

Ա․ Լոպուխին

Եվ նա ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում»: Ես պատասխան տվեցի ու ասացի. «Տեսնում եմ թռչող մի գլանակ, որի երկարությունը քսան կանգուն էր, իսկ լայնությունը` տասը կանգուն»: (Սինոդական թարգ․)[2]
   
   Գլանակը հսկայական չափեր ուներ՝ քսան կանգուն երկարություն և տասը կանգուն լայնություն: Որոշ ուսումնասիրողներ գլանակի չափերին խորհրդանշական նշանակություն են տալիս` մատնանշելով, որ դրանք համապատասխանում են առաջին տաճարի գավթի չափերին (Գ Թագ. 6:3)։ Սակայն ուրիշ մեկնիչների կարծիքով՝ գլանակի չափերը միայն դրա վիթխարիությունն են ցույց տալիս և խորհրդանշական նշանակություն չունեն:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Հրեշտակն ասաց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»: Ասացի. «Թռչող գերանդի եմ տեսնում՝ քսան կանգուն երկարությամբ եւ տասը կանգուն լայնութեամբ»:
(Արարատ թարգ․) Եվ նա ինձ ասաց. «Դու ի՞նչ ես տեսնում»։ Եվ ես ասացի. «Ես մի թռչող մագաղաթ եմ տեսնում. երկարությունը՝ քսան կանգուն, իսկ լայնությունը՝ տասը կանգուն»։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Զի՞նչ տեսանես։ Եւ ասեմ. Գերանդի թռուցեալ տեսանեմ ես՝ քսան կանգուն յերկայնութիւն, եւ տասն կանգուն լայնութիւն։