Ա․ Լոպուխին
«Վերցրու նրանցից ոսկին ու արծաթը և պսակներ պատրաստիր, և այն դիր Հոսեդեկի որդի մեծ քահանա Հեսուի գլխին», (Սինոդական թարգ․)[11]
Ոսկին ու արծաթը այցելուներից վերցնելով՝ մարգարեն պետք է պսակ պատրաստեր և դներ Հեսու քահանայապետի գլխին: Քահանայապետի համար նախատեսված պսակը ցույց տալու համար բնագիր տեքսում օգտագործվում է հոգնակի թիվ ունեցող «պսակներ» արտահայտությունը: Այստեղից Էվալդը եզրակացնում է, որ, համաձայն Տիրոջ պատվիրանի, պետք է երկու թագեր պատրաստվեին՝ Հեսուի և Զորաբաբելի համար։ Այս պարագայում պետք է ենթադրել, որ 11−րդ համարում «և Զորաբաբելի գլխին» արտահայտությունը բաց է թողնված: Սակայն նմանատիպ մեկնաբանությունը չի համապատասխանում համատեքստին։ Ըստ ամբողջ հատվածի իմաստի՝ թագը նախատեսված է մեկ անձի, այն է՝ Հեսու քահանայապետի համար: Ըստ ոմանց՝ այստեղ հանդիպող հոգնակի թիվ ունեցող «ataroth» արտահայտությունը պարզապես խոսում է թագի բարդ կառուցվածքի մասին, որը, միգուցե, մի քանի մասեր ուներ (ինչպես Հռոմի պապի խույրը):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ոսկի եւ արծաթ կը վերցնես, պսակներ կը պատրաստես, կը դնես Յոսեդեկ մեծ քահանայի որդի Յեսուի գլխին
(Արարատ թարգ․) Արծաթ ու ոսկի՛ վերցրու, պսակնե՛ր շինիր և մեկը դի՛ր Հովսեդեկի որդի Հեսուի գլխին։
(Գրաբար) Եւ առցես ոսկի եւ արծաթ, եւ արասցես պսակ, եւ դիցես ի գլուխ Յեսուայ Յովսեդեկեայ քահանայի մեծի.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: