Զաքարիայի մարգարեության մեկնություն 6։9

Ա․ Լոպուխին

9-10․ Տիրոջ խոսքը լսելի եղավ ինձ ու Նա ասաց. [9] «Գերության մեջ գտնվող այդ իշխաններից, պիտանի մարդկանցից ու գիտուններից Ինձ համար մարդիկ վերցրու և այդ օրը գնա Սոփոնիայի որդի Հոսիայի տունը, որը եկել է Բաբելոնից»: (Սինոդական թարգ․)
   
   Բոլոր մեկնիչների կողմից միակերպ ընկալվելուց հեռու 6−րդ համարի երկրորդ հատվածի բովանդակությունը հետևյալն է. Բաբելոնում մնացած հրեաները, տաճարի վերականգնման գործում Երուսաղեմ վերադարձած իրենց հայրենակիցներին օգնության հասնել ցանկանալով, ընտրված հրեա ներկայացուցիչների հետ շինարարներին ոսկի և արծաթ են ուղարկում: Մարգարեն Տիրոջ կողմից պատվեր է ստանում, որ բաբելոնյան դեսպանների՝ Երուսաղեմ գալու օրը գնա ոմն Հոսիայի տուն, որտեղ որ նրանք իջևանելու են:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց. «Դու ինձ համար կը վերցնես գերութեան մէջ գտնուող այդ իշխաններից, պիտանի մարդկանցից եւ գիտուններից
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ իս՝ եւ ասէ. Առ դու ինձ ի գերութենէ անտի յիշխանաց եւ ի պիտանեաց նորա, եւ ի գիտնոց նորա.