ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ «Հավատամքի» –  Ներսես Լամբրոնացի

1․ Հավատում ենք մեկ Աստծո` ամենակալ Հորը.

(Հաւատամք ի մի Աստուած` [ի] Հայրն ամենակալ).
 

2․ Իբրև երկնքի և երկրի և երկնքում ու երկրում գտնվողների Արարչի.

(Արարիչ երկնի և երկրի և որ ինչ յերկնի և յերկրի).
 

3․ Եվ մեկ Տեր Հիսուս Քրիստոսին.

(Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս).
 

4․ իբրև Աստծո Որդուն

(Որդի Աստուծոյ,)
 

5․ ծնված Հայր Աստծուց Միածին,

(ծնեալ յԱստուծոյ Հօրէ՝ [Միածին])
 

6․ այսինքն՝ Հոր էությունից,

(այսինքն՝ յէութենէ Հօր.)
 

7․ Աստված (է) Աստծուց, Լույս` Լույսից.

(Աստուած յԱստուծոյ, Լոյս ի Լուսոյ).
 

8․ Ճշմարիտ Աստված (է)՝ ճշմարիտ Աստծուց.

(Աստուած ճշմարիտ՝ Աստուծոյ ճշմարտէ,)
 

9․ Ծնունդ և ո՛չ արարած.

(Ծնունդ և ո՛չ արարած.)
 

10․ Հոր նույն բնությամբ.

(Նովին իսկ բնութեամբն Հօր).
 

11․ Որով ամեն ինչ ստեղծվեց.

(Որով ամենայն ինչ եղև).
 

12․ Երկնքում և երկրում, տեսանելի և անտեսանելի.

(Որ ինչ յերկինս և յերկրի, երևելիք և աներևոյթք).
 

13․ Որ հանուն մեզ՝ մարդկանց և մեր փրկության համար՝ իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ,

([Որ] յաղագս մեր` մարդկան, և վասն մերոյ փրկութեան իջեալ [յերկնից]` մարմնացաւ, մարդացաւ).
 

14․ Կատարելապես ծնվեց սուրբ Կույս Մարիամից.

(Ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ Կուսէն).
 

15․  [Առնելով] հոգի, մարմին ու միտք և այն ամենն, ինչ կա մարդու մեջ ըստ բնության, բացի մեղքից, ճշմարտապես և առանց որևէ կասկածի.

(Որ և հոգի, մարմին և միտք և ամենայն, որ ինչ է ի մարդ ըստ բնութեան բաց ի մեղաց, ճշմարտութեամբ և առանց կարծեաց իրիք).
 

16․ Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, մեռելների հետ եղավ, գերեզման դրվեց և երրորդ օրը հարություն առավ.

(Չարչարեալ, խաչեալ, թաղեալ և  ընդ  մեռեալս լեալ, ի գերեզմանի եդեալ և յերիր աւուր յարուցեալ).
 

17․ Հարություն առած նույն մարմնով ելավ երկինք.

(Ելեալ յերկինս նովին յարուցելովն մարմնով).
 

18․ Եվ փառքով նստեց Հոր աջ կողմում.

(Եւ զի փառօք նստաւ ընդ աջմէ Հօր).
 

19․ Գալու է նույն մարմնով և Հոր փառքով` [դատելու ողջերին և մեռյալներին].

(Գալոց է նովին մարմնով և փառօք Հօր` [իդատել զկենդանիս և զմեռեալս]).
 

20․ Նրա թագավորությանը վախճան չկա.

(Թագաւորութեան Նորա չիք վախճան)
 

21․ Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն.

(Հաւատամք և ի Սուրբ Հոգին).
 

 22․ անեղին ու կատարյալին.

 ( յանեղ և ի կատարեալ).
 

23․ Ով խոսեց Օրենքում, Մարգարեներում և Ավետարաններում.

(Որ խօսեցաւ յՕրէնս և ի Մարգարէս և յԱւետարանս).
 

24․ Ով Հորդանանում աղավնու տեսքով իջավ Միածնի վրա, Հոր ձայնի հետ միասին քարոզեց ուղարկված Որդուն և [բնակվեց սուրբերի մեջ].

(Որ էջն ի Յորդանան աղաւնակերպ իջմամբ ի վերայ Միածնին և քարոզեաց զառաքեալն Որդի` ընդ ձայնին հայրականի [և բնակեաց ի սուրբս]).
 

25․ Հավատում ենք նաև այս մեկ և միակ ընդհանրական առաքելական Եկեղեցուն.

(Հաւատամք և յայսմ մի միայն ընդհանրական կաթուղիկէ առաքելական եկեղեցի).
 

26․ Մեկ մկրտության.

(Ի մի մկրտութիւն).
 

27․ Ապաշխարությանն ու մեղքերի թողությանը.

(Յապաշխարութիւն և ի թողութիւն մեղաց).
 

28․ Մեռելների հարությանը.

(Ի յարութիւն մեռելոց).
 

29․ Հոգիների ու մարմինների հավիտենական դատաստանին.

(Ի դատաստանն յաւիտենից հոգւոց և մարմնոց).
 

30․ Երկնքի արքայությանն ու հավիտենական կյանքին:

(Յարքայութիւնն երկնից և ի կեանսն յաւիտենականս):
 

 

 

Հաջորդ գլուխը՝

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅՐ ՄԵՐ»- Ի

 

Նախորդ գլուխը՝

 ՆԵՐՍԵՍ  ԼԱՄԲՐՈՆԱՑՈՒ  ՎԱՐՔԸ