Ա․ Լոպուխին
Քայքայվեց ցորենը կոշտացած հողի տակ, ավերվեցին գանձարանները, կոծանվեցին շտեմարանները քանի որ ցորենը վերացավ: (Սինոդական թարգ․)[17]
17−20−րդ համարներում մարգարեն նկարագրում է երկին պատուհասած մեկ այլ աղետ՝ երաշտը, որից վնասվեց ցորենը, այրվեց խոտը, կարծես կրակով բոցավառվեցին ծառերը, չորացան առվակները: Մարգարեի նկարագրությունը ունի պատկերային−փոխաբերական բնույթ: Բայց նրա կողմից կիրառված բոլոր պատկերներն այնքան պարզ ու բնական են, որ կարիք չկա որոշ մեկնաբանների նմանությամբ (Եփրեմ Սիրին, Գենգ) 17−20 համարները այլաբանական իմաստով, այսինքն՝ հրեաների և հեթանոսների մասին ասված մեկնաբանել: «Քայքայվեց ցորենը կոշտացած հողի տակ» (եբրայերեն՝ «ավէշուֆեռուդօտ թախաթ մեհրէֆօտեհեմ՝ авэшу фэрудот тахат мегрэфотехем»): 17−րդ համարի սկզբնական բառերը (բացառությամբ «թահաթ՝ тахат» բառի) իրենցից «ἁπαξ λεγόμ» են ներկայացնում, որոնց իմաստը վիճելի է: Հետևաբար, այս բառերը տարբեր կերպ են թարգմանվում. Յոթանասնիցում «ἐσκίρτησαν δαμάλεις ἐπι ταῖς φάτναις αὐτῶν» (սլավներեն՝ «вскочиша юницы у яслей своих՝ Խայտացին երինջները իրենց մսուրներում»), Ակյուղասի մոտ՝ «ηυρωτίασε σιτοδοχεῖα ἀπο τῶν χρισματων αυτῶν՝ ցորենը սայլերում բորբոսով պատվեց», Վուլգաթայում՝ «computruerunt pementain stercore suo՝ խայտացին երինջներն իրենց մսուրներում»: Ռուսերեն Աստվածաշնչում ընդունված թարգմանությանը կողմնակից են [մի քանի] հեղինակավոր եբրայագետներ (Վյունշեն, Նովակ): «Ավերվեցին գանձարանները» (հունարեն՝ «ἠφανίσθησαν θησαυροί», սլավոներեն՝ «погибоша сокровища՝ ավերվեցին գանձերը (այսինքն՝ գանձարանները)»: «Կործանվեցին շտեմարանները»՝ (եբրայերեն՝ «նեխերսու մամմէգուրոտ՝ нехерсу маммэгурот»)․ Յոթանասնիցը, հավանաբար, վերջին բառի փոխարեն ընթերցել է «գիտտօտ՝ гиттот», այսինքն՝ հեսան կամ սրող գործիք՝ точила, և այդ պատճառով էլ թարգմանել է «κατεσκάφησαν ληνοί»՝«раскопашася точила»: «Քանի որ ցորենը վերացավ»՝ սլավոներենում՝ «яко посше пшеница»:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Խայտացին երինջները իրենց մսուրներում, ապականուեցին գանձերը, տապալուեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար եղաւ:
(Արարատ թարգ․)Հողի կոշտերի տակ խորշոմել են սերմերը, ամայացել են շտեմարանները, քանդվել ամբարները, որովհետև ցորենը խորշակահար եղավ։
(Գրաբար) Խայտացին երինջք ի մսուրս իւրեանց. ապականեցա՛ն գանձք. տապալեցա՛ն շտեմարանք՝ զի խորշակահա՛ր եղև ցորեան։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: