Հովելի մարգարեության մեկնություն 1:7

Ա․ Լոպուխին

Ամայեցրեց իմ որթատունկը և թզենիները կոտրեց, ամբողջությամբ մերկացրեց և գցեց նրան՝ ճյուղերը դարձնելով ճերմակ: (Սինոդական թարգ․)[7]
   
   Որթատունկը և թզենին կազմել են երկրի բարեկեցության հիմքը: Այդ իսկ պատճառով մարգարեն երկրին մորեխի կողմից հասցված վնասի նկարագրության մեջ հատկապես ընդգծում է հիշյալ բույսերի  ոչնչացումը։ Սլավոներեն «взыскуя обиска»−ն համարժեք է հունարեն «ἐρευνῶν ἐξηρεύ­νησεν αὐτὴν»−ին, այն դեպքում, երբ հունարեն տեքստում խոսքը որթատունկի, իսկ սլավոներենում՝ թզենու մասին է։ Հունարեն տեքստի ընթերցումը առաջացել է եբրայերեն «հասավ հասաֆահ՝ хасов хасафах»−ի փոխարեն («ободрал догола») Յոթնասնիցի՝ «հաֆօշ հաֆաշա՝ хафош хафаша» (խուզարկեց, խուզարկել է) ընթերցելու հետևանքով: «Եվ գցեց» (սլավոներեն՝ «сверже»)  խոսքը  մորեխի կողմից կրծոտված և գետին ընկած երիտասարդ ճյուղերի մասին է: «Ճյուղերը ճերմակ դարձնելով»․ մորեխի կողմից կեղևը կրծելու պատճառով ճյուղերը սպիտակել էին: Մարգարեի կողմից նկարագրված մորեխների ներխուժման հետևանքով առաջացած ավերածությունների պատկերը լիովին համապատասխանում է հին գրողների և նորագույն ճանապարհորդների մոտ առկա մորեխների ներխուժման մասին տեղեկություններին (Տացիտ, Ապպոլ. XV, 5):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նա ապականեց իմ որթատունկը եւ իմ թզենիները խորտակեց, ցնցելով ցնցեց, գցեց այն եւ կեղեւից մերկացրեց նրա ճիւղերը:
(Արարատ թարգ․)Նա իմ որթատունկն ավերեց, թզենին կոտրատեց, ամբողջովին պլոկեց ու դեն նետեց. նրա ճյուղերը ճերմակեցին։
(Գրաբար)Արա՛ր զորթ իմ յապականութիւն, և զթզենիս իմ ի խորտակումն. յուզելո՛վ յուզեաց և ընկէ՛ց զնա, և լսնեցոյց զուռս նորա։