Հովելի մարգարեության մեկնություն 2:10

Ա․ Լոպուխին

Հովելի մարգարեության մեկնություն (Սինոդական թարգ․)[10]
   
   Երանելի Հերոնիմոսը մարգարեի խոսքը հետևյալ կերպ է բացատրում. «Մարգարեն ասում է, որ երկինքը տատանվում և երկիրը ցնցվում է ոչ թե այն պատճառով, որ մորեխը կարող է դա անել, այլ որովհետև մեծ վախի պատճառով տառապողներին կթվա, որ երկինքը՝ քանդվում,  և երկիրը ցնցվում է»: Ուրիշ մեկնաբաններ (Նովակ) կարծում են, որ տասներորդ համարում մարգարեն խոսում է մորեխի հայտնվելուն նախորդող ամպրոպի մասին: Հաշվի առնելով մարգարեական խոսքի ընդհանուր բնույթը, որում մորեխի հայտնվելու նկարագրության մեջ մտցվում են նաև Տիրոջ սարսափելի օրվա գալստյանը հատուկ գծեր, ուստի հնարավոր է՝ տասներորդ համարը ևս վերաբերում է այս վերջինին (Դոբրոնրավով): (Ես. 13:10, Նավ. 1:5  և Եզեկ․ 32։7  Մատթ. 24:29):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Նրանց առաջ երկիրը կը խռովուի, երկինքը կը ցնցուի, արեգակն ու լուսինը կը խաւարեն, եւ աստղերը կը թաքցնեն իրենց լոյսը:
(Արարատ թարգ․) Նրանց առջև երկիրը պիտի դողա, երկինքը ցնցվի, արեգակն ու լուսինը պիտի խավարեն, իսկ աստղերը պիտի կորցնեն իրենց պայծառությունը։
(Գրաբար)Յերեսաց նորա խռովեսցի երկիր, և երկինք շարժեսցի՛ն. արեգակն և լուսին խաւարեսցին, և աստեղք ծածկեսցեն զլոյս իւրեանց։