Հովելի մարգարեության մեկնություն 2:28

Ա․ Լոպուխին

Եվ կլինի, որ դրանից հետո Իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա, և կմարգարեանան ձեր որդիներն ու ձեր դուստրերը, ձեր ծերերը երազներ կտեսնեն, և ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն: (Սինոդական թարգ․)[28]
   
   «Եվ կլինի, որ դրանից  հետո» (եբրայերենում ՝ «ախարե խեն−харе хен»), իսկ սլավոներենում՝ «и будет по сих−և կլինի սրանից հետո» է: Եբրայերեն «ախարե խեն−ахаре хен» («по сих») բառը, ինչպես նաև դրա համանման «բէախարիտ խաիյամիմ−бэахарит хаййамим» (սլավոներեն՝ «в последок дней», «в последняя дни−վերջին օրերում») արտահայտությունը  ցույց է տալիս հեռավոր ապագան և մարգարեների համար ծառայում է որպես Մեսյական ժամանակները մատնանշելու համար կիրառվող  եզրույթ (Ես. 2:2, Միք. 4:1): «Իմ Հոգուց կհեղեմ» (եբրայերենից՝ «էշպոխ էտ ռուխի−эшпох эт рухи»), «Կհեղեմ Իմ Հոգին». մարգարեն պատկերը փոխառում է անձրևի տեղալուց,  որի մասին խոսվում է վերևում (համար 23): Մարգարեն այն միտքն է ցանկանում արտահայտել, որ ինչպես բնական անձրևի տեղալն է բնության վերածննդի աղբյուր, այնպես էլ Սուրբ Հոգու առաքումն  է կենդանացնելու ամբողջ մարդկությունը (Ես. 32:15,  44:3, Զաք. 12:10 և այլն): Յոթանասնիցում, հավանաբար, ցանկանալով ցույց տալ, որ Սուրբ Հոգու շնորհները հեղվելու են ոչ ամբողջությամբ՝ «Կհեղեմ Իմ Հոգին» արտահայտության փոխարեն օգտագործվել է «ἐκχεῶ ἀπο­τοῦ πνεύ­ματός μου−Կհեղեմ Իմ Հոգուց» տարբերակը: «Ամեն մարմնի վրա»−«ալ կօլ բասար−аль коль басар».․․ «Բասար− басар» (մարմին) բառը Սուրբ Գրքում օգտագործվում է՝ մատնանշելու համար բոլոր կենդանի էակներին՝ ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիներին (Ծննդ. 6:13,  7:15,  9:11, 15): Մեկնաբաններից մեկը (Կրեդներ) կարծում է, որ քննարկվող հատվածում ևս «բասար−басар» բառը կարելի է այսպիսի լայն իմաստով հասկանալ (Ես․ 11:6)՝ Հովել մարգարեին վերագրելով նաև կենդանիների վրա Սուրբ Հոգու հեղման խոստումը: Բայց մարգարեի հետագա խոսքերը (ծերեր, երիտասարդներ և այլք)  ցույց են տալիս, որ նա «բասար−басар» բառը օգտագործում է  նեղ իմաստով և խոսում է միայն մարդկանց մասին: Այնուամենայնիվ, պետք չէ Գիտցիգի, Վյունշեյի, Մերկսի և այլոց հետ նեղացնել մարգարեի խոստումն ու ասել, որ մարգարեն հայտարարում է Սուրբ Հոգու՝ միայն հրեաների վրա հեղվելու մասին, որովհետև 32 համարի «Եվ կլինի, որ ամեն ոք, ով կանչի տիրոջ անունը, կփրկվի» բառերը վկայում են, որ անջատողականությունը (партикуляризма) խորթ է մարգարեին,  և նա ակնկալում է, որ բարեբեր շնորհները պետք է առաքվեն բոլոր մարդկանց, այլ ոչ թե միայն հրեաներին: Բայց քանի որ մարգարեն իր խոստումը անմիջապես հրեա ժողովրդին է հաղորդում, ուստի ասում է «ձեր որդիները, ձեր դուստրերը»: Սուրբ Հոգու հեղման պտուղը կլինի այն, որ բոլորը կլուսավորվեն Սուրբ Հոգով և կլինեն մարգարեներ: «Եվ կմարգարեանան ձեր որդիներն ու ձեր դուստրերը, ձեր ծերերը երազներ կտեսնեն, և ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն».․․ Մարգարեն այն բանի իրականացումն է կանխագուշակում, ինչը ցանկանում էր օրենսդիր Մովսեսը, երբ ասում էր. «Իսկ եթե Տիրոջ ժողովրդի մեջ բոլորը մարգարեներ լինեն, երբ Տերը ուղարկի նրանց վրա Իր Սուրբ Հոգին (Թվ. 11:29)»: Մարգարեն նշում է այն միջոցները, որոնցով հայտնությունը տրվելու է մարդկանց՝ երազներ և տեսիլքներ (Ա Թագ. 3, Զաք. 2:1–9, Դան. 5, 8 և այլն): Բայց չի ցանկանում ասել, որ յուրաքանչյուր տարիքի հասանելի կլինի հայտնության փոխանցման հայտնի  կերպերից միայն մեկը․  ծերերին՝ երազները, իսկ երիտասարդներին՝ տեսիլքները: Նրա այս արտահայտությունը միայն բանաստեղծական հնարք է, իսկ մարգարեի խոսքի իմաստն այն է, որ Աստվածային հայտնությունը կստացվի թե՛ երազներում և թե՛ տեսիլքներում:
   
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնությունլ գլուխ 1:27
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․)Եւ կ՚իմանաք, որ Իսրայէլի մէջ եմ ես, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, ու չկայ ոչ ոք ինձնից բացի, եւ իմ ժողովուրդը չի ամաչի յաւիտեան:
(Արարատ թարգ․ 2:27)Եվ պիտի իմանաք, որ ես Իսրայելի մեջ եմ և ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և ուրիշը չկա. իմ ժողովուրդը հավիտյան չպիտի ամաչի։
(Գրաբար)Եւ եղիցի յետ այսորիկ հեղի՛ց յՈգւոյ իմոյ ի վերայ ամենայն մարմնոյ. և մարգարէասցին ուստերք ձեր, և դստերք ձեր. և ծերք ձեր երազովք երազեսցին, և երիտասարդք ձեր տեսի՛լս տեսցեն։