Ա․ Լոպուխին
7-9. Նրանք վազում են ինչպես մարտիկները և ինչպես խիզախ զինվորներ բարձրանում են պատին և յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհը և չեն շեղվում իր ուղղուց: [7] Չեն ճնշում միմյանց, յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով, և ընկնում են գեղարդների վրա, բայց մնում են անվնաս: Շրջում են քաղաքում, մագլցում են պատերը, բարձրանում են տների վրա, գողերի նման պատուհաններից են մտնում: (Սինոդական թարգ․)
Մորեխների հարձակումը համեմատվում է լավ կազմակերպված զորքի կողմից քաղաքի պաշարման հետ: Եբրայերեն տեքստում ութերորդ համարը հակասական է և տարբեր թարգմանություններ է թույլ տալիս: «Յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով» հատվածի փոխարեն սլավոներենում «Իրենց ծանր զենքերով» տարբերակն է: «Եվ ընկնում են գեղարդների վրա» հատվածը համապատասխանում է եբրայերենի «Ուվեդախ խաշշելախ իիհպոլու−увэад хашшелах йипполу» հատվածին: «Վեդա−вэад» (ռուսերենում՝ «վրա») կապը տարբեր իմաստներով է հասկացվում (Գեզենուս՝ մոտ, կողքին, Էվալդ՝ շուրջը, չորս կողմը, Վյունշե՝ հետևից, Մեյեր՝ վրայով, միջև): «Շելախ−шелах» բառը (ռուսերեն՝ գեղարդ, նիզակ) ծագում է «շլախ−шалах՝ ուղարկել» բառից և կարող է ցանկացած տեսակի զենք նշանակել՝ սուր, նիզակ կամ գեղարդ, աղեղ, նետ (Բ Թագ․ 32:5, Նեեմ․ 4:13, 16): Հետևաբար, ամբողջ բերված արտահայտությունը տարբեր ձևերով է թարգմանվում. Յոթանասնից՝ «καὶ ἐν βέλεσιν αὐτῶν πεσοῦνται», սլավոներեն՝ «և իրենց նիզակների վրա են ընկնում», Դոբրոնրավով, Նովակ, Մարտի Գոնակեր՝ «Նրանք նետվում են զենքով», Գոլցհաուզեն՝ «Եվ նետերի հետևում»: Մարգարեն, կարծես, այն միտքն է ցանկանում արտահայտել, որ մորեխին ոչ մի կերպ հնարավոր չէ կասեցնել, նույնիսկ եթե նրա դեմ զորք էլ ուղարկվի:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նրանք կը յարձակուեն որպէս ախոյեաններ եւ որպէս ռազմիկներ կը բարձրանան պարիսպների վրայ. իւրաքանչիւրն իր ճանապարհով կը գնայ, եւ չեն շեղուի իրենց շաւիղներից,
(Արարատ թարգ․)Զորավորների պես պիտի արշավեն, պատերազմիկների նման պարսպի վրա պիտի բարձրանան, և յուրաքանչյուրն իր ճանապարհով պիտի գնա, և նրանք իրենց ուղիներից չպիտի խոտորվեն։
(Գրաբար) Իբրև զախոյա՛նս յարձակեսցին. և իբրև զարս պատերազմօղս ելցեն ի վերայ պարսպաց. իւրաքանչիւր զիւր ճանապարհ գնասցեն, և մի՛ խոտորեսցին ի շաւղաց իւրեանց.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: