Հովելի մարգարեության մեկնություն 3:11

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)

Շտապե՛ք և ելե՛ք, բոլոր շրջակա բոլո՛ր ազգեր, և հավաքվե՛ք այնտեղ:
   
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 3:9
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Շտապե՛ք և վերադարձե՛ք, բոլոր շրջապատող ազգերը, և հավաքվե՛ք, այնտեղ առաջնորդիր Քո հերոսներին Տեր: (Սինոդական թարգ․)[11]
   
    «Այնտեղ առաջնորդի՛ր Քո հերոսներին, Տե՛ր», այսինքն՝ Հովսափաթի հովիտ, որտեղ պետք է լինի դատարանը: Հերոսներին (եբր․ «գիբբորիմ−гибборим»՝  ուժեղներին), այսինքն՝ հրեշտակներին, որոնք կատարում են Աստծո կամքը (Սաղմ. 12։20, 77:25), և որոնք կլինեն հեթանոսների հանդեպ Աստծո դատաստանի գործիքները: Սակայն պետք է նշել, որ հնագույն թարգմանություններում բերված բառերը բնագիր տեքստից տարբերվող ձևով են ընթերցվում. Պեշիթոյում՝ «Եվ այնտեղ Տերը կկործանիի ձեր ամրոցը», արամեերենում՝ «այնտեղ Տերը կկործանիի նրանց հերոսների ամրոցը», Յոթանասնիցում և սլավոնականում՝ «Հեզը խիզախ կլինի»:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․)Տկարը թող խրախուսի՝ ասելով, թէ՝ ես հզոր եմ. հաւաքուեցէ՛ք եւ նե՛րս մտէք, շրջակայ բոլո՛ր ազգեր, խմբուեցէք այստեղ. հանդարտ մարդն էլ պատերազմող թող դառնայ»:
(Արարատ թարգ․) Շտապե՛ք և եկեք, ո՛վ շրջակա բոլոր ազգեր, և հավաքվե՛ք։ Այնտե՛ղ իջեցրու, ո՛վ Տեր, քո հզորներին։
(Գրաբար) Տկարն խրախուսեսցէ թէ հզօր եմ ես։ Ժողովեցարո՛ւք և մտէ՛ք ազգք ամենայն շուրջանակի ա՛նդր գումարեցարո՛ւք. հանդարտն պատերազմօ՛ղ եղիցի։