Հովելի մարգարեության մեկնություն 3:12

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)

Թող հեզը քաջ դառնա: Թող ելնեն ազգերը և իջնեն Հովսափատի հովիտը, որովհետև պիտի նստեմ այնտեղ՝ դատելու շուրջ եղող բոլոր ազգերին։
   
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 3:9
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Թող բոլոր ազգերը վեր կենան և իջնեն Հովսափաթի հովիտը, քանի որ Ես այնտեղ պիտի նստեմ, որպեսզի դատեմ բոլոր շրջակա ազգերին: (Սինոդական թարգ․)[12]
   
12, 13−րդ համարները ներկայացնում են 11−րդ համարում մարգարեի կողմից արված աղոթքին՝ «Առաջնորդի՛ր Քո հերոսներին», Տիրոջ տված պատասխանը:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․)«Թող ելնեն ու գնան բոլոր ազգերը Յոսափաթի ձորը, քանի որ այնտեղ պիտի նստեմ՝ դատելու բոլոր ազգերին:
(Արարատ թարգ․)Ազգերը թող զարթնեն և իջնեն Հոսափատի հովիտը, որովհետև այնտեղ պիտի նստեմ բոլոր շրջակա ազգերին դատելու համար։
(Գրաբար) Զարթիցեն և ելցեն ամենայն ազգք ի ձորն Յովսափաթու. զի անդ նստայց դատե՛լ զամենայն ազգս շուրջանակի։