Հովելի մարգարեության մեկնություն 3:6

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)

Եվ Հուդայի որդիներին ու Երուսաղեմի որդիներին վաճառեցիք հույներին, որ հեռացնեք նրանց իրենց սահմաններից:
   
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 3:4
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եվ Հուդայի որդիներին ու Երուսաղեմի որդիներին վաճառեցիք հույներին, որ հեռացնեք նրանց իրենց սահմաններից: (Սինոդական թարգ․)[6]
   
    «Որդիներին վաճառեցիք հույներին» արտահայտության փոխարեն եբրայերենում «լիվնե խաիյէվանիմ−ливне хаййэваним» է, որը որպես «Հավանի որդիներ» է թարգմանվում։ Եզեկիել մարգարեի մոտ հիշվում է Հավան քաղաքի մասին, որը Երջանիկ Արաբիայում էր (ենթադրում է, որ այս երկիրը ներկայիս Եմենի Արաբական Հանրապետության կամ Եթովպիայի տարածքում է եղել, Եզ. 27:19): Որոշ մեկնաբաններ (Հիթցիգ, Վուվշե) նաև Հովել մարգարեի բերված հատվածում են Հավան արաբական քաղաքի բնակիչների մասին ակնարկ տեսնում: Սակայն Աստվածաշնչում «յավան» սովորաբար օգտագործվում է որպես Իոնիայի կամ Հունաստանի անվանում (Ես. 66:19, Եզ. 27:13, Զաք. 9:13): «Հավան» բառը հենց այս իմաստով է պետք հասկանալ նաև Հովելի մարգարեության 3−րդ գլխի 6−րդ համարում: Փյունիկեցիները ոչ միայն հետգերության շրջանում, այլև շատ հին ժամանակներից առևտրային հարաբերությունների մեջ են եղել հունական ցեղերի հետ։ Ընդ որում՝  առևտրի առարկա են եղել նաև ստրուկները (Հոմեր Հելլադա, VI, 28, XXIII, 741−745, Օդեսա. Xv, 402): Մարգարեն, ակնհայտորեն, խոսում է փյունիկեցիների կողմից Հունաստանում ստրկության վաճառված հրեա գերիների մասին:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․)ու Յուդայի երկրի եւ Երուսաղէմի որդիներին վաճառեցիք յոյներին, որպէսզի նրանց հեռացնէք իրենց սահմաններից:
(Արարատ թարգ․)Եվ Հուդայի որդիներին ու Երուսաղեմի որդիներին հույների որդիներին ծախեցիք, որպեսզի նրանց հեռացնեք իրենց սահմանից։
(Գրաբար) և զորդիսն Յուդայ՝ և զորդիսն Երուսաղեմի վաճառեցէք որդւոցն Յունաց. զի մերժեցէք զնոսա ի սահմանաց իւրեանց։