Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)
Եվ Ես ձեր որդիներին ու դուստրերին կմատնեմ Հուդայի որդիների ձեռքը, և նրանք կվաճառեն նրանց գերության՝ մի հեռավոր երկիր։ Այսպես է ասել Տերը։
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 3:7
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ ձեր որդիներին ու ձեր դուստրերին կմատնեմ Հուդայի որդիների ձեռքը, և նրանք կվաճառեն նրանց Սաբայեցիներին՝ մի հեռավոր ազգի, Այսպես ասաց Տերը: (Սինոդական թարգ․)[8]
Հրեա գերիների վաճառքի համար Հուդայի թշնամիներին, որպես պատիժ, սպառնում է նրանց՝ սաբայեցիներին ստրկության վաճառելը: Անուշաբույր նյութերով, ոսկով ու թանկարժեք քարերով հայտնի և հսկայածավալ առևտուր կատարող սաբայեցիների երկիրը կամ Սաբան (Ես. 60.6, Գ Թագ. 10:2, Սաղմ. 71:15) Երջանիկ Արաբիայում էր՝ Կարմիր ծովի ափերին: Յոթանասնիցը եբրայերեն «լիշէվանի−лишэваим» (սաբացիներ) բառը ընդունել է հոգնակի թվով (առաջացել է «շեվի−шеви»՝ «գերի» բառից) և թարգմանել է որպես «εὶς αὶχμαλωσίαν»։ Այստեղից էլ ծագել է սլավոներեն տեքստի «в плен, в страну далече сущу»՝ «գերության, հեռավոր երկրում» տարբերակը: 7, 8 համարներում եղած մարգարեի խոսքերը կարելի է ընդհանուր՝ ցրված հրեաների հայրենիք վերադարձի և թշնամիների հանդեպ գերիշխանության իմաստով հասկանալ (Գենգստեմբերգ): Սակայն, Հովելի մարգարեության իրականացումը հնարավոր է տեսնել ինչպես փղշտացիների հողերի այն նվաճումների մեջ, որոնք հրեաների կողմից կատարվել են Օզիա և Եզեկիա թագավորների օրոք (Բ Մնաց. 26:6 և Դ Թագ. 18:9), այնպես էլ հետգերության ժամանակաշրջանում, և հատկապես մակաբայեցիների դարաշրջանում (Ա Մարկ. 10:86, 11:60):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․)Ձեր տղաներին եւ ձեր աղջիկներին կը մատնեմ Յուդայի երկրի որդիների ձեռքը, եւ նրանք գերի կը վաճառեն նրանց հեռու-հեռաւոր մի ազգի, քանի որ Տէ՛րը խօսեց»:
(Արարատ թարգ․)Եվ ձեր որդիներին ու դուստրերին պիտի ծախեմ Հուդայի որդիներին, և նրանք պիտի ծախեն նրանց սաբայեցիներին՝ այն հեռավոր ազգին»,- որովհետև Տերն է ասել։
(Գրաբար) և մատնեցից զուստերս ձեր՝ և զդստերս ձեր ի ձեռս որդւոցն Յուդայ, և վաճառեսցեն զնոսա ի գերութիւն յազգ հեռաւո՛ր բացական. զի Տէր խօսեցաւ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: