Հովնանի մարգարեության մեկնություն 3:1

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

1-2․ «Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ եղավ Հովնանին. [1] «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը, և այնտեղ քարոզի՛ր այն, ինչ Ես պատվիրել եմ քեզ»։ (Սինոդական թարգ․)
   
   Հովնանի՝ դեպի Նինվե երկրորդ առաքելության մասին ասվում է այն նույն խոսքերով, ինչպես առաջինի դեպքում ( Հովն․1:1, 2)։ Կարելի է ենթադրել, որ Տիրոջ այս երկրորդ խոսքը Հովնանին տրվել է նույն ձևով, ինչ առաջինը (Հովն․ 1:1): Նինվեում մարգարեի քարոզի բովանդակությունը երկրորդ անգամ չի նշվում, այլ հղում է արվում Աստծու նախկին հրամանին. «և այնտեղ քարոզի՛ր այն, ինչ Ես պատվիրել եմ քեզ» (Հովն․ 1:2):

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Եւ Տէրը երկրորդ անգամ խօսեց Յովնանի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Հովնանին՝ ասելով.
(Գրաբար) Եւ Եւ եղեւ բան Տեառն առ Յովնան երկրորդ անգամ եւ ասէ.