Ա․ Լոպուխին
Ահա, Ես ձեզանից կվերցնեմ ուսը, և աղբ կնետեմ ձեր երեսներին, ձեր տոնական զոհերի աղբը, և դրա հետ միասին ձեզ էլ դեն կշպրտեն։ (Սինոդական թարգ․) [3]
Ռուսերեն տեքստն այստեղ հենվում է Յոթանասնիցի թարգմանության վրա․ «Ես ձեզանից կվերցնեմ ուսը»։ Յոթանասնիցը, ըստ երանելի Հերոնիմոսի մեկնաբանության, այստեղ նկատի է ունեցել զոհաբերվող կենդանու թիակը, որը, ըստ օրենքի, պետք է ստանար զոհը մատուցող քահանան։ Նոր մեկնաբաններից ոմանք այստեղ քահանայի մկանը կամ ուսն են տեսնում. Աստված անձամբ կկտրի այդ մկանը և դրա միջոցով քահանային կզրկի զոհաբերություն կատարելու հնարավորությունից։ Ըստ մասորեթական տեքստի`այստեղ «ուս» բառի փոխարեն ընթերցվում է «սերմ» բառը։ Մասորեթական տեքստի ընթերցման իմաստն այն է, որ Աստված հարվածելու է քահանաներին` զրկելով նրանց երեխաներ ունենալու զորությունից։ «Աղբը», որը կույտերով թափված էր այգում, ուր կանգնած էին տոն օրերին զոհաբերելու համար նախատեսված կենդանիները, Աստված նետելու է քահանաների երեսներին, և այդ աղբի հետ միասին նրանց էլ են տանելու և աղբանոց նետելու։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ահա ես որոշեցի թիկունքս դարձնել ձեզ, ձեր երեսին շաղ տալ ձեր աղտն ու կեղտը եւ ձեր տօների աղտեղութիւնը. ես այդպէս պիտի վերացնեմ ձեզ:
(Արարատ թարգ․) Ահա ես պիտի հանդիմանեմ ձեր սերունդը և ձեր երեսին շպրտեմ այն անասունների կղկղանքը, որոնց զոհաբերում եք տոներին, և ձեզ էլ պիտի նետեն կեղտանոցը։
(Գրաբար) Ահաւասիկ ես որոշեցից ձեզ թեկն, եւ ցանեցից զապաւառն ընդ երեսս ձեր, զապաւառն տաւնից ձերոց, եւ բարձից զձեզ նովաւ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: