Մաղաքիայի մարգարեության մեկնություն 2։4

Ա․ Լոպուխին

Եւ դուք կիմանաք, որ Ես այդ պատվիրանը տվել եմ Ղևիի հետ Իմ ուխտը պահելու համար, ասում է Զորությունների Տերը։ (Սինոդական թարգ․) [4]
   
   Ռուսերեն թարգմանությունն այնքան էլ ճշգրիտ կերպով չի փոխանցում միտքը։ Լավագույն ընթերցումը հետևյալն է․ «Եվ դուք կիմանաք, որ Ես եմ ձեզ այս պատվիրանը տվել, որպեսզի այն Ղևիի հետ Իմ ուղտը լինի» (Օրելլի, Տիխոմիրով և այլք)։ Երբ քահանաների վրա թափվեն այն անեծքները, որոնց մասին Աստված հենց նոր ասաց՝ այդ ժամանակ նրանք «կիմանան», այսինքն` վերջապես կհասկանան, որ Տեր Աստված ճշմարտապես որոշել է շնորհների փոխարեն նրանց ամեն տեսակ դժբախտություններ ուղարկել. դա կարծես թե քահանաների հետ Նրա ուխտը կլինի, այսինքն` ճշգրիտ և անփոփոխելի դատավճիռը։ «Ղևի», այսինքն` Ղևիի ամբողջ տոհմը, որի մեջ լավագույն մասը կազմում էին քահանաները՝ Ահարոնի սերունդները

--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ դուք կ՚իմանաք, որ ես ուղարկեցի ձեզ այս պատուէրը՝ որ իմ ուխտը ղեւտացիների հետ է, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ դուք կիմանաք, որ ես եմ ձեզ ուղարկել այս նախազգուշացումը, որպեսզի իմ ուխտը Ղևիի հետ շարունակվի,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Եւ ծանիջիք՝ եթէ ես առաքեցի առ ձեզ զպատուէրդ զայդ՝ լինել ուխտի իմոյ առ ղեւտացիսն, ասէ Տէր ամենակալ։