Ա․ Լոպուխին
Դուք կասեք․ «ինչի՞ համար»։ Այն բանի համար, որ Տերը վկա է քո և քո երիտասարդության տարիների կնոջ միջև, որի հանդեպ դու դավաճանաբար վարվեցիր, այն դեպքում, որ նա քո ընկերուհին և քո օրինական կինն է։(Սինոդական թարգ․) [14]
Տերը հատկապես այն բանի համար է բարկանում այդպիսի տղամարդկանց վրա, քանի որ Նա վկա է եղել այն երդումներին, որոնք տրվել են ամուսինների կողմից։ Դա կարող է նշանակել, որ ամուսնությունները կատարվել են Տեր Աստծու աներևույթ ներկայությամբ (Ծննդ․ 31։50), կամ էլ, որ Աստված ի սկզբանե հաստատել է մենամուսնությունը, Ադամի համար միայն մեկ կին է ստեղծել՝ դրանով ցույց տալով, որ նա երբեք չպետք է բաժանվի նրանից (Ծննդ․ 2։24)։ «Երիտասարդության տարիների կին», այսինքն` դու նրա հետ ապրել ես կյանքիդ լավագույն շրջանը՝ երիտասարդությունդ, և, հետևաբար, պետք է միշտ սիրես և կարեկցես նրան։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Դուք ասացիք. «Ինչո՞ւ այդպէս»: Նրա համար, որ Տէրը ուխտ դրեց քո եւ քո երիտասարդութեան օրերի կնոջ միջեւ, որին թողեցիր. իսկ նա քո ուխտի ամուսինն ու կինն էր:
(Արարատ թարգ․) Բայց դուք ասում եք. «Ինչո՞ւ»։ Որովհետև Տերը վկա էր քո և քո երիտասարդության կնոջ միջև, որի նկատմամբ դու անհավատարիմ ես եղել, սակայն նա քո կենակիցն է և քո ուխտի կինը։
(Գրաբար) Եւ ասացէք բայ ընդէ՞ր։ զի Տէր եդ ուխտ ի մէջ քո, եւ ի մէջ կնոջ մանկութեան քոյ՝ զոր թողերն. եւ նա էր ամուսին եւ կին ուխտի քոյ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: