Ա․ Լոպուխին
և կնստի՝ արծաթը հալեցնելու և մաքրելու համար, և կմաքրի Ղևիի որդիներին և կհալեցնի նրանց, ինչպես ոսկին և ինչպես արծաթը, որպեսզի ճշմարտապես Տիրոջը զոհ մատուցեն։ (Սինոդական թարգ․) [3]
Տե՛ս Մաղաքիայի մարգարեության մեկնություն գլուխ 3:2
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․)Նա կը նստի ձուլելու եւ մաքրելու՝ որպէս արծաթ եւ որպէս ոսկի, կը մաքրի Ղեւիի որդիներին եւ կը հալեցնի նրանց ոսկու նման եւ արծաթի պէս: Եւ այն ժամանակ արդարութեամբ զոհ կը մատուցեն Տիրոջը:
(Արարատ թարգ․) Եվ նա նստելու է իբրև արծաթ զտող և մաքրող։ Եվ մաքրելու է Ղևիի որդիներին և նրանց զտելու է ոսկու և արծաթի պես, և նրանք արդարությամբ Տիրոջն ընծա մատուցողներ կլինեն։
(Գրաբար) Եւ նստցի սրբել եւ ձուլել իբրեւ զարծաթ եւ իբրեւ զոսկի. եւ սրբեսցէ զորդիս Ղեւեայ եւ հալեսցէ զնոսա իբրեւ զոսկի եւ, իբրեւ զարծաթ, եւ եղիցի Տեառն մատուցանել զպատարագս արդարութեամբ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: