Մաղաքիայի մարգարեության մեկնություն 3։13

Ա․ Լոպուխին

Համարձակ են ձեր խոսքերն Իմ առջև, ասում է Տերը։ Դուք կասեք․ «ի՞նչ ենք մենք ասում ընդդեմ Քեզ»։ (Սինոդական թարգ․) [13]
   
   13−18−րդ համարներ։ Ի հակադրություն աստվածային արդարադատության դեմ համարձակ առարկություններին՝ մարգարեն այն մասին է խոսում, թե ինչպես են բարեպաշտ մարդիկ մտածում արդարների և մեղավորների հանդեպ Աստծո վերաբերմունքի մասին։ Միաժամանակ Աստված հայտնում է, որ շուտով գալու է մեղքերի և առաքինությունների համար տեսանելի հատուցման օրը։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ծանր են ձեր խօսքերն ինձ համար, - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) -Ձեր խոսքերն իմ դեմ ծանր են ինձ համար,- ասում է Տերը։ Բայց դուք ասում եք. Մենք ի՞նչ ենք խոսում քո դեմ։
(Գրաբար) Ծանրացուցէք ինձ զբանս ձեր, ասէ Տէր,