Մաղաքիայի մարգարեության մեկնություն 4։2

Ա․ Լոպուխին

Իսկ ձեզ համար, Իմ անվանը մեծարողներ, կծագի ճշմարտության Արեգակը և Նրա ճառագայթների մեջ բժշկություն կա, և դուք դուրս կգաք և կթռչկոտեք՝ ինչպես պարարտ հորթերը։ (Սինոդական թարգ․) [2]
   
   Բարեպաշտների համար կծագի այժմ ոչ միշտ շողացող ճշմարտության Արեգակը, այսինքն` Աստծո առաջ նրանք իրենց արժանիքներին համապատասխան վարձատրություն կամ, այլ կերպ ասած, փրկություն կստանան (Ես․ 45։8, 46։13, 51։5)։ Նրանք երկար ժամանակ ախոռներում կանգնած և զբոսանքի համար բաց թողնված հորթերի պես կցատկոտեն։

   1−3−րդ համարներ. «Անօրենները,− մարգարեն եզրափակում է նախորդ գլխում իր սկսած խոսքը,− կոչնչացվեն Աստծո դատաստանի օրը, իսկ բարեպաշտները վարձատրություն կստանան ու կուրախանան:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Բայց ձեզ՝ իմ անունից երկիւղ կրողներիդ համար արդարութեան արեգակը պիտի ծագի, եւ բժշկութիւն պիտի լինի նրա շողերի մէջ եւ դուք պիտի ելնէք ու խայտաք ինչպէս կապից արձակուած հորթեր
(Արարատ թարգ․) Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, արդարության արեգակը պիտի ծագի, և նրա թևերին՝ բժշկություն։ Եվ դուք դուրս պիտի գաք և ոստոստեք գոմի պարարտ հորթերի պես։
(Գրաբար) Եւ ծագեսցէ ձեզ երկիւղածաց անուան իմոյ արեգակն արդարութեան, եւ բժշկութիւն ի թեւս նորա. եւ ելջիք եւ խայտասջիք իբրեւ որթք արձակեալք ի կապոյ։