Ա․ Լոպուխին
Եւ նա հայրերի սիրտը կդարձնի որդիներին և որդիների սիրտը՝ հայրերին, որպեսզի Ես՝ գալով, երկրին անեծքով չհարվածեմ։ (Սինոդական թարգ․) [6]
Մեսիայի գալուստից առաջ հայտնվող մարգարեի գործունեությունը կլինի հայրերի սրտերը որդիներին դարձնելը և հակառակը։ Այստեղ ամենից բնականը հետգերության շրջանի հրեաների հին և նոր սերնդի միջև գոյություն ունեցող անհամաձայնության մասին ակնարկ տեսնելն է։ Ըստ երևույթին, հին սերունդը բացասաբար էր վերաբերվում երիտասարդ սերնդի արարքներին (հնարավոր է, հեթանոս կանանց հետ ամուսնությունը՝ Մաղ․ 2։11), որն էլ պնդում էր իր հայացքների ճշմարիտ լինելը։ Այդ պատճառով հրեական համայնքի զորությունը թուլանում էր։ Հետևաբար, Աստված կոչ է անում կամ եկող մարգարեի միջոցով կոչ կանի, որ հրեաներն իրար հետ հաշտվեն։
Մաղաքիայի մարգարեությունը (3։1−8, 17, 18 և 4։5, 6 գլուխները) ընթերցվում է սուրբ Հովհաննես Մկրտչի տոներին, որտեղից էլ պարզ է դառնում, որ Ուղղափառ եկեղեցին այստեղ Հովհաննես Մկրտչի գործունեության վերաբերյալ կանխատեսում է տեսնում։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Յիշեցէ՛ք իմ ծառայ Մովսէսի օրէնքները, ինչպէս որ պատուիրեցի նրան Քորէբում, բոլոր հրամաններն ու պատուիրանները»:
(Արարատ թարգ․) Եվ նա հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները, իսկ որդիների սրտերը՝ դեպի իրենց հայրերը, որ չլինի ես գամ և երկիրը հարվածեմ անեծքով»։
(Գրաբար) Յիշեցէք զաւրէնսն Մովսիսի ծառայի իմոյ որպէս պատուիրեցի նմա ի Քորէբ՝ զամենայն զհրամանս եւ զիրաւունս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: