Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ այդ օրը, Ես կկոտրեմ Իսրայելի աղեղը Հեզրայելի հովտում» (Սինոդական թարգ.)[5]
«Եվ այդ օրը», այսինքն՝ Իսրայելի տան պատժի օրը։ «Ես կկոտրեմ Իսրայելի աղեղը Հեզրայելի հովտում»։
«Աղեղը» ռազմական ուժի պատկերն է
(Ծննդ․ 49։24, Բ Թագ․ 1։4, Երեմ․ 49։35)։
Այսպիսով, մարգարեն խոսում է թագավորության անկմանը նախորդող պատերազմում՝ հեզրայելական հովտում տեղի ունեցած ճակատամարտում իսրայելական զորքերի կրած պարտության մասին։ Ասորիների կողմից տասը ցեղերից կազմված թագավորության գրավման մասին պատմության մեջ չի հիշատակվում հեզրայելական հովտում տեղի ունեցած ճակատամարտի մասին։
Սակայն եթե հաշվի առնենք, որ այս հովիտը, մի կողմից, ամբողջ երկրին տիրելու բանալին էր, իսկ մյուս կողմից՝ դիմադրության համար հուսալի միջոց, ապա միանգամայն բնական է, որ իսրայելացիները վերջին անգամ փորձեցին կանգնեցնել ասորիների առաջխաղացումը հենց հեզրայելական հովտում։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այն օրը պիտի խորտակեմ Իսրայէլի աղեղը Յեզրայէլի հովտում»:
(Արարատ թարգ․) Եվ այդ օրը Իսրայելի աղեղը պիտի կոտրեմ Հեզրայելի հովտում»։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ խորտակեցի՛ց զաղեղն Իսրայէլի ի ծործորն Յիզրայելի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: