Ա. Պ. Լոպուխին (†1904)
Քամին նրանց կբռնի իր թևերի մեջ, և նրանք կամաչեն իրենց զոհերից։ (Սինոդական թարգ․) [19]
«Քամին նրանց կբռնի իր թևերի մեջ»։ Արևելյան քամու պատկերի ներքո (Ովս 12։1, 13։15) մարգարեն ներկայացնում է թշնամիներին, որոնք կործանարար քամու պես կներխուժեն երկիր և ժողովրդին գերության կտանեն։ Այդ ժամանակ կուռքերին մատուցված զոհերի վրա դրված ժողովրդի հույսն ապարդյուն կլինի և միայն ամոթ կբերի։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Քամու մրրիկ կը փչի նրանց թեւերի տակ, եւ կ՚ամաչեն իրենց զոհասեղանների համար:
(Արարատ թարգ․) քամին նրանց փաթաթել է իր թևերի մեջ, և նրանք պիտի ամաչեն իրենց զոհերից։
(Գրաբար) Մրրիկ հողմոյ շնչեսցէ ի թևս նորա. և ամաչեսցեն ի սեղանոց իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: