Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ դու կընկնես ցերեկով, և մարգարեն ևս քեզ հետ կընկնի գիշերով, և կկործանեմ քո մորը։ (Սինոդական թարգ․) [5]
Կործանումը կլինի և՛ ցերեկը, և՛ գիշերը։ Ժողովուրդը կընկնի (և դու կընկնես), և ժողովրդի հետ կընկնեն նաև մարգարեները, իհարկե սուտ մարգարեները, որոնք ժողովրդին մեղքի մեջ էին գցում։
«Կկործանեմ քո մորը»։ Սա պատկերավոր արտահայտություն է, որը կանխատեսում է թագավորության և ժողովրդի կործանումը․ մայրը խորհրդանշում է ժողովուրդը կամ էլ թագավորությունը։
Վերջին արտահայտության փոխարեն սլավոներեն [էջմիածին] տեքստում առկա է «քո մորը նմանեցրի գիշերվան (եբրայերեն՝ «vedamithi», հունարեն՝ «ωμοΐωσα»)» տարբերակը։ Այս հստակ իմաստ չարտահայտող ընթերցումն առաջացել է այն պատճառով, որ Յոթանասնիցը եբրայերեն «damah» բայը հասկացել է «նման լինել» իմաստով, այն դեպքում, երբ այդ բայը տվյալ հատվածի համատեքստի հետ ավելի համապատասխան ուրիշ իմաստներ էլ ունի, մասնավորապես՝ դադարեցնել, կանգ առնել, վերջ դնել, ոչնչացնել։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) «Բայց իմ ժողովուրդը նման է քահանային հակաճառողի. նրանք կը տկարանան ցերեկով, եւ մարգարէն էլ կը տկարանայ քեզ հետ. քո մօրը նմանեցրի գիշերուան:
(Արարատ թարգ․) Դու ցերեկը պիտի սայթաքես, և գիշերը քեզ հետ մարգարեն ևս կսայթաքի, և պիտի բնաջնջեմ քո մորը։
(Գրաբար) Եւ տկարասցին ի տուէ. և տկարասցի և մարգարէն ընդ քեզ. գիշերոյ նմանեցուցի զմայրն քո։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: