Ովսեեի մարգարեության մեկնություն 10:6

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եվ ինքն էլ կտարվի Ասորեստան՝ իբրև ընծա Հարեբ թագավորին, Եփրեմը պիտի ամոթահար լինի, և Իսրայելը պիտի խայտառակվի իր խորհուրդների համար։ (Սինոդական թարգ․)[6]
   
    Ժողովրդի նվաստացումը հատկապես կարտահայտվի այն բանում, որ նրանց կողմից երկրպագվող հորթը ևս որպես ընծա կտարվի Ասորեստան։ «Հարեբ թագավորին»ը  (սլավոներեն՝ Հարիմ) հասարակ անուն է, որը մատնանշում է հովանավոր թագավորին։ Մարգարեն, անկասկած, խոսում է Ասորեստանի թագավորի մասին, սակայն դժվար է ասել, թե հատկապես պատմական որ փաստը նկատի ունի։

    Սլավոներեն տեքստի՝ «նրան կապկպված» (δήσαντες) ընթերցումը եբրայերենում իր համապատասխան արտահայտությունը չունի։ Ենթադրվում է, որ եբրայերեն «aschschur» (Ասորեստան) բառը Յոթանասնիցը երկու անգամ է ընթերցել․ առաջին դեպքում «asar» բառից ծագեցնելով՝ «δησαντες» արտահայտությամբ է թարգմանել։

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Եւ նրան կապկպած Ասորեստան կը տանեն որպէս նուէր Յարիմ արքային: Նա կաշառքով կ՚ընդունի Եփրեմին. Իսրայէ լը կ՚ամաչի իր խորհուրդներից:
(Արարատ թարգ․) Նա տարվելու է Ասորեստան՝ իբրև ընծա մեծ թագավորի համար. ամոթը պիտի պատի Եփրեմին, իսկ Իսրայելը պիտի ամաչի իր խորհրդից։
(Գրաբար) Եւ զնա յԱսորեստանեայս կապեա՛լս տարցին պատարա՛գ արքային Յարիմայ. կաշառօ՛ք ընկալցի զԵփրեմ. ամաչեսցէ՛ Իսրայէլ ի խորհուրդս իւր։