Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եւ սուրը պիտի ընկնի նրա քաղաքների վրա, պիտի կործանի նրա դարպասները և լափի նրանց իրենց խորհուրդների համար։ (Սինոդական թարգ․)[6]
«Եւ սուրը կընկնի» («chalah») բառերի փոխարեն սլավոներենում՝ «և տկարացավ (ησθένησεν) սրով» տարբերակն է։ Յոթանասնիցը եբրայերեն «chalah» բառն ընդունել է «հիվանդանալ», «տկարանալ» իմաստով։
«Եվ կկործանի նրա դարպասները» արտահայտության փոխարեն սլավոներենում «և կլռի նրա ձեռքերում» տարբերակն է։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Նա սրով տկարացաւ իր քաղաքներում եւ դադարեց կռիւ մղել իր ձեռքերով: Նրանք կը ճաշակեն իրենց խորհուրդների պտուղը:
(Արարատ թարգ․) Եվ սուրը պտույտ պիտի տա նրա քաղաքների վրա և վերացնի նրա նիգերը և լափի նրանց իրենց խորհուրդների պատճառով։
(Գրաբար) Եւ տկարացաւ սրով ի քաղաքս իւր, և դադարեաց ի ձեռս նորա, և կերիցեն ի խորհրդոց իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: