Ովսեեի մարգարեության մեկնություն 14:6

Ա. Պ. Լոպուխին (†1904)

6-7․ Ես ցող կլինեմ Իսրայելի համար, նա կծաղկի, ինչպես շուշանը և արմատներ կգցի, ինչպես Լիբանանը։ [6]Նրա ճյուղերը պիտի տարածվեն, նրա գեղեցկությունը պիտի լինի ինչպես ձիթենին, և նրա անուշահոտությունը՝ ինչպես Լիբանանինը։ (Սինոդական թարգ․)
   
    Սա ժողովրդի բարեկեցության և Իսրայելի հանդեպ Աստծու ողորմածության պատկերավոր նկարագրություն է։

    «Իր արմատները կգցի, ինչպես Լիբանանը», այսինքն՝ ինչպես Լիբանանի լեռները։ Պատկերում այն գաղափարն է արտահայտվում, որ լեռներն  ասես երկրի ամուր ու անսասան կանգնած հիմքերն են։

    «Եվ նրա գեղեցկությունը («chod»)կլինի ինչպես ձիթենինմիտքը հունարենից «ձիթենու պես պտղատու կլինի» բառերով է թարգմանվում։  Յոթանասնիցը եբրայերեն «chod» (գեղեցկություն, փայլ) արտահայտությունն ազատորեն «χατάκαρπος»՝ պտղատու բառով է թարգմանել։

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ես ցօղ կը դառնամ Իսրայէլի համար, նա կը ծաղկի ինչպէս շուշան եւ իր արմատները կը տարածի ինչպէս լիբանոսը: Կ՚ընդարձակուեն նրա ճիւղերը,
(Ովսեե 14։5․ Արարատ թարգ․) Ես ցողի պես պիտի լինեմ Իսրայելի համար. նա շուշանի նման պիտի ծաղկի և արմատներ պիտի գցի Լիբանանի ծառի պես։
(Գրաբար) Եւ եղիցի իբրև զցօղ Իսրայէլի. և ծաղկեսցէ իբրև զշուշան. և արձակեսցէ զարմատ իւր իբրև զԼիբանոս։