Ա. Պ. Լոպուխին (†1904)
Քանզի Ես ինչպես առյուծ եմ Եփրեմի համար և ինչպես կորյուն՝ Հուդայի տան համար, Ես, Ես կպատառոտեմ և կգնամ, ու ոչ ոք չի փրկի։ (Սինոդական թարգ․) [14]
Ռուսերեն տեքստի «ինչպես առյուծ» (եբրայերեն՝ «schachal») արտահայտության փոխարեն՝ սլավոներենում «ինչպես հովազ» է։ «Schachal» բառը Յոթանասնիցը տարբեր կերպ է թարգմանում՝ «λέων» (Հոբ․ 4։10, 10։16), «ασιης» (Սաղ․ 91։13), «πανθηρ» (Ովս․ 5։14, 13։7)։ 14−րդ համարի նմանությամբ եբրայերեն «keph'ir »՝ «կորյուն» (երիտասարդ առյուծ) բառը Յոթանասնիցում թարգմանվում է և՛ որպես «σκύμνος», և՛ որպես «λέων»։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Քանզի ես Եփրեմի համար յովազի պէս եմ եւ Յուդայի տան համար՝ առիւծի նման. կը յարձակուեմ, կը յափշտակեմ,
(Արարատ թարգ․) Որովհետև ես առյուծի պես կլինեմ Եփրեմի համար և կորյունի պես՝ Հուդայի տան համար. ե՛ս, ես պիտի բզկտեմ ու գնամ, պիտի տանեմ, և ազատող չի լինելու։
(Գրաբար) Զի ե՛ս եմ իբրև յաւազ ի վերայ Եփրեմի, և իբրև զառեւծ ի վերայ տանն Յուդայ. և յարձակեցայց և յափշտակեցից զնոսա. առից, և ո՛չ ոք իցէ որ փրկիցէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: