Ա. Պ. Լոպուխին (†1904)
Քանզի ես ողորմություն եմ ուզում, այլ ոչ թե զոհեր, ավելի շատ Աստծու ճանաչողություն, քան ողջակեզներ։ (Սինոդական թարգ․)[6]
Թեև ժողովուրդը հակված էր Աստծու ծառայությունը սահմանափակել միայն ծեսերով և զոհերով, այստեղ ընդգծվում է հոգևոր ծառայության անհրաժեշտությունը, (Մատթ․ 9։13, 12։7), որն արտահայտվում է մերձավորի հանդեպ սիրով («chesed»՝ ողորմություն) և աստվածճանաչողությամբ (սլավոներեն՝ «увидения Божия»՝ «Աստծու տեսություն»)։
Աստվածճանաչողության ներքո («աստվածճանաչողություն» արտահայտությունը այս կերպ պետք է ընկալել նաև այլ տեղերում) մարգարեն նկատի ունի ոչ թե Աստծու մասին տեսական գիտելիքը, այլ սիրո մեջ Տիրոջ հետ միությունը։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Քանզի ողորմութիւն եմ ցանկանում եւ ոչ թէ զոհաբերում, Աստծու ճանաչումն աւելի եմ ցանկանում, քան ողջակէզները.
(Արարատ թարգ․) Որովհետև ողորմություն եմ ցանկանում և ոչ թե զոհ, Աստծու ճանաչում, ոչ թե ողջակեզներ։
(Գրաբար) Զի զողորմութիւն կամիմ, և ո՛չ զպատարագ. և զգիտութիւն Աստուծոյ՝ քան զողջակէզս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: