Ովսեեի մարգարեության մեկնություն 6:8

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Գաղաադը անօրենների քաղաք է՝ լի արյան հետքերով։ (Սինոդական թարգ․)[8]
   
   Կռապաշտությամբ պղծված ամբողջ իսրայելական երկրից մարգարեն առանձնացնում է արյամբ լցված Գաղաադը։ Այստեղ Գաղաադ է անվանվում ոչ թե գաղաադական Ռամաթը կամ էլ Մասփան, ինչպես ենթադրում են որոշ մեկնիչներ, այլ Հորդանան գետի այն կողմում գտնվող տարածքը, որը բնակեցված էր Ռուբենի, Գադի և Մանասեի սերունդներով։ Մարգարեն այս ամբողջ երկիրը, որտեղ հաճախակի արյունահեղություններ են եղել, ներկայացնում է որպես արյունով լցված (akubbah middain) մարդաշատ քաղաք: Վերջին արտահայտության փոխարեն սլավոներեն տեքստում կարդում ենք՝ «խառնում է ջրերը» (հունարեն՝ «ταρασσουσα υδωρ»)։ Եբրայերեն «akubbah» բառը Յոթանասնիցը հասկացել է «խառնել» իմաստով, իսկ «middam» («արյունից») բառի փոխարեն, հավանաբար, ընթերցել է «maim» («ջուր»)։
--------------------------------
[8] (Էջմիածին թարգ․) Գաղաադն այնտեղ արհամարհեց ինձ, քաղաք, որ սնոտի բաներ է անում եւ խառնում ջրերը:
(Արարատ թարգ․) Գաղաադը անօրենություն անողների քաղաք է՝ արյան հետքերով լի։
(Գրաբար) Գաղաադ, քաղաք որ առնէ սնոտիս, և խռովէ զջուրս.