(Որ և հոգի, մարմին և միտք և ամենայն, որ ինչ է ի մարդ ըստ բնութեան բաց ի մեղաց, ճշմարտութեամբ և առանց կարծեաց իրիք).
Ուրեմն այլևս ինչո՞ւ, այսքան ճշգրիտ հավատաբանությունից հետո, հեղաշրջում ու փոփոխում են ճչմարտությունը ընդդիմանալով հոգեկիր անձանց և Աստծուց ավանդված Ավետարանին, որոնք մարմնացյալ Խոսքին ճանաչում են իբրև ճչմարիտ Աստված: Եվ ամեն տեղ խոսվում է Մե՛կ Որդու մասին աստվածությամբ ու մարդկությամբ, որ երբ Աստծո Խոսքը մարդ դարձավ, մնաց նույն Աստվածը՝ Հոր կերպարանքով։ Հետևաբար անխոտոր հետևենք սուրբ հայրերի շավիղներին՝ դավանելով Հայր Աստծուց ծնված Միածնին կուսական ծննդյամբ մեզ պես մարդ դարձած և մարմնի մեջ բոլոր [մարդկային կրքերը] կրած, մեղքից բացի, ինչպես ցույց է տալիս այս դավանության հաջորդ խոսքը։
Հաջորդը՝
16․ Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, մեռելների հետ եղավ, գերեզման դրվեց և երրորդ օրը հարություն առավ.
Նախորդը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: