Գիրք` 15. Ա Եզրաս

Ներածութիւն

   
   Եզրասի գրքի սկզբում պատմւում է, թէ ինչպէս պարսից Կիւրոս արքայից արքան արտօնութիւն է տալիս հրեաներին, որ գնան իրենց երկիր եւ վերակառուցեն Երուսաղէմի տաճարը։ Եւ ահա մեծ թուով հրեայ աքսորեալներ բռնում են վերադարձի ճանապարհը։ Երուսաղէմում նրանց առաջին մտահոգութիւնն է լինում վերականգնել զոհասեղանը եւ վերահաստատել պաշտամունքը։ Սակայն բուն տաճարի վերակառուցման նախապատրաստութիւնները յարուցում են որոշ հակառակորդների ընդդիմութիւնը։ Այդ պատճառով հրեաների եւ պարսկական արքունիկի միջեւ տեղ են ունենում բանակցութիւններ, որոնց արդիւնքը լինում է այն, որ պարսկական արքունիկը հաստատում է արտօնութիւնը․ եւ այդպիսով սկսւում է տաճարի գործնական վերակառուցումը։