Գիրք` 38. Նաւում

Ներածութիւն

   
   Նաւումի գրքի սկզբում յիշատակուած է ասորեստանեան կայսրութեան մայրաքաղաք Նինուէի անկումը, որի գերիշխանութեան տակ էին գտնւում իսրայէլացիները։ Այս գիրքը գրուած է 663 թուականին (ն․ Ք․) ասորեստանցիների կողմից Թեբէի գրաւման եւ 612 թուականին (ն․ Ք․) բաբելոնացիների կողմից Նինուէի կործանման միջեւ ընկած ժամանակաշրջանում։
   Գիրքը բաղկացած է երեք մասից։
   Առաջին մասը ծառայում է որպէս ընդհանուր ներածութիւն եւ հաստատում է Աստծու զօրութիւնը։ Նա է իշխում համայն արարչագործութեան վրայ եւ դատում աշխարհը։
   Երկրորդ մասում յստակօրէն ցոյց է տրուած, որ այդ զօրութիւնը պիտի արտայայտուի Նինուէ քաղաքի կործանումով եւ դրա հետեւանքով Յուդայի երկրի բնակիչների ազատագրութեամբ (1:9-2:3)։
   Երրորդ մասում նկարագրված է Նինուէի եւ նրա ներկայացրած իշխանութեան փլուզումը (2:4-3:19)։
   Նաւումը Նինուէի կործանումը ներկայացնում է որպէս հետեւանք Աստծու դատաստանի։ Լինելով ոճիրներով եւ ցոփութեամբ լի գոռոզ մի քաղաք՝ Նինուէն հանդէս է գալիս որպէս խորհրդանիշը մարդկային իշխանութեան՝ կառուցուած այնպիսի հիմքերի վրայ, որ ընդունելի չէ Աստծուն։
   Նաւումի գրքի այժմէականութիւնը կայանում է այն ճշմարտութեան մէջ, թէ այդ կարգի ամէն իշխանութիւն անխուսափէլիօրէն դատապարտուած է ոչնչանալու։