Գիրք` 25. Յովհաննէս Առաքեալի երրորդ թուղթը

Ներածութիւն

   
   Այս թուղթը, որ գրուել է նոյն «Երէցի» կողմից, ուղղուած է ոմն Գայոսի: Մենք ոչինչ չգիտենք այս վերջինիս մասին, բացի նրանից, որ նա հաւատարիմ է եղել ճշմարտութեանը: Սրա վերաբերմունքը հակապատկերն է Դիոտրեփէսի վերաբերմունքի, որը համայնքի ազդեցիկ անդամներից մէկն էր, զրպարտել է «Երեցին» եւ թերացել հիւրընկալութեան պարտականութիւնների մէջ:
   Հեղինակը գովում է Գայոսին նրա հաւատարմութեան եւ հաւատացեալներին նրա մատուցած ծառայութիւնների համար: Նա գանգատւում է Դիոտրեփէսի վարմունքից, ապա նշում մի ուրիշ քրիստոնեայի՝ Դեմետրիոսի բարի համբաւը եւ վերջում յայտնում իր այցելութեան մասին եւ փոխանցում բարեկամների ողջոյնները:
   Թղթում արտայայտուած է այն միտքը, որ հիւրընկալութիւնը եւ եղբայրներին վերապահուած ջերմ ընդունելութիւնը ճշմարտութեան նկատմամբ սիրոյ եւ հաւատարմութեան մի ձեւ է: