Գիրք` 10. Պօղոս Առաքեալի թուղթը եփեսացիներին

Ներածութիւն

   
   Մեր թուագրութեան առաջին դարի կէսերին քրիստոնէական Եկեղեցիների թիւը արագօրեն աճում էր Փոքր Ասիայում: Քրիստոնէական համայնքները յարաբերութեան մէջ էին մէկը միւսի հետ, իսկ Եփեսոսի համայնքը դրանց մէջ որոշ հեղինակութիւն էր վայելում: Արդարեւ, Պօղոս առաքեալը երեք տարի մնացել էր այդ քաղաքում առաքելական իր երրորդ ճանապարհորդութեան ժամանակ: Եփեսացիներին ուղղուած թուղթը գրելիս Պօղոսը բանտում էր գտնւում: Դրա համար էլ այս թուղթը փիլլիպեցիներին, Փիլիմոնին, կողոսացիներին ուղղուած միւս թղթերի հետ միասին դասւում է այսպես կոչուած «ազատազրկման շրջանի» թղթերի շարքը:
   Նրա լայնընդգրկուն ուսուցումը մտածել է տալիս, որ այս թուղթը վերաբերում է ընթերցողների շատ աւելի լայն մի շրջանակի, քան առանձին տեղական մի համայնքի: Թղթի կենտրոնական թեման է Աստծու յաւիտենական ծրագիրը, որի նպատակն է «միայն Քրիստոսով բովանդակել ամէն ինչ, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրայ»(1։10):
    Բացի մի կարճ նախաբանից եւ մի համառօտ եզրակացութիւնից, թղթում Պօղոսի պատգամը բաժանւում է երկու գլխաւոր մասերի:
    Առաջին մասում արտայայտելուց յետոյ իր հիացմունքն այն ամէնի նկատմանբ, ինչ Աստուած արել է Յիսուս Քրիստոսի միջոցով, հեղինակը զարգացնում է միութեան թեման՝ ցոյց տալով, թէ ինչպէս Աստուած ե՛ւ հրեաների, ե՛ւ ոչ հրեաներին միախառնել է մէկ ժողովրդի մէջ, որ իր ժողովուրդն է:
   Երկրորդ մասում առաքեալը իր ընթերցողներին կոչ է անում ապրելու այդ միութիւնը իրենց նոր կեանքին արժանի ձեւով, Յիսուս Քրիստոսի հետ միութեան մէջ: Դա պահանջում է որոշակի պարտաւորութիւններ ուրիշների հետ իրենց ունեցած յարաբերութիւններում՝ թէ՜ քրիստոնեական համայնքում, թէ՛ ընտանիքում եւ թէ՛ հասարակութեան մէջ: