1. Իմ բանք յԱստուծոյ խաւսեցեալ են, հրաման թագաւորի զոր խրատեաց զնա մայր իւր:
2. Զի որդեակ` Աստուծոյ բանք են. անդրանիկդ քեզ ասեմ որդի: զի որդեակ` պտուղ որովայնի իմոյ. զի որդեակ` ուխտից իմոց:
3. Մի տար կանանց զմեծութիւն քո եւ զմիտս քո եւ զկեանս` ի խորհուրդս յետինս: խորհրդով գործեա զամենայն, խորհրդով արբ գինի:
4. Մեծամեծքն բարկասիրտք են, գինի մի արբցեն.
5. զի մի իբրեւ արբցեն` մոռանայցեն զիմաստութիւն, եւ ուղիղ ոչ կարիցեն դատել զտկարն:
6. Տուք արբեցութիւն տրտմեցելոց, եւ գինի ըմպել` ցաւագնոտաց.
7. զի արբցեն` եւ մոռասցին զտնանկութիւնս իւրեանց, եւ զցաւս իւրեանց ոչ եւս յիշեսցեն:
8. Բաց զբերան քո բանիւ Աստուծոյ, եւ դատեա զամենեսեան ողջմտութեամբ:
9. եւ ընտրեա եւ որոշեա զտնանկն եւ զտկարն:
10. Կին ժրագլուխ եթէ գտանիցի, պատուականագոյն է այնպիսին քան զականս պատուականս:
11. Վստահ է ի նա սիրտ առն իւրոյ. այնպիսին աւարաց երբէք ոչ կարաւտասցի:
12. Գործակից է առն իւրում ամենայն բարեաց եւ կենաց` եւ ոչ չարեաց:
13. Գտեալ ասր եւ կտաւ` արար անաւթս պիտանիս ձեռաւք իւրովք:
14.եւ եղեւ իբրեւ զնաւ շահաբեր. ի հեռաստանէ ժողովէ իւր գանձս:
15. Յառնէ ընդ արշալուրշս, եւ տայ կերակուր ընտանեաց, եւ գործ նաժշտաց:
16. Տեսանէ զանդ գեղեցիկ` եւ գնէ զնա, եւ ի պտղոյ ձեռաց իւրոց գործէ զերկիր:
17.Գաւտի ածեալ հաստատութեամբ ընդ մէջ իւր` մխեաց զբազուկս իւր ի գործ,
18. եւ ճաշակեաց` զի քաղցր է գործել, եւ ոչ շիջանի ճրագ ի նմանէ զամենայն գիշեր:
19. Զձեռս իւր ձգէ յաւգուտ, եւ զմատունս իւր անձանձրոյթ տայ ի լոյս:
20. Զձեռս իւր ընդարձակեաց աղքատաց, եւ կարկառ պտուղ տնանկին:
21.Ոչինչ հոգայ ի տանէ կողմանէ այր նորա յորժամ ուրեք յամիցէ. զի ամենեքին որ զնովաւ են, զգեցեալ են կրկին պատմուճանս:
22. Արար առն իւրում բեհեզս եւ ծիրանիս, եւ անձին իւրում արկանելիս:
23. Եւ երեւելի է ի դրունս այր նորա յորժամ նստիցի ի ժողովրդեան ի մէջ ծերոց եւ բնակչաց երկրի:
24.Կտաւս արար եւ վաճառեաց, եւ արկանելիս քանանացւոց:
25. Զբերան իւր եբաց չափով եւ իմաստութեամբ. եւ կարգ եդ լեզուի իւրում:
26.Զզաւրութիւն եւ զմեծվայելչութիւն զգեցաւ. եւ ուրախ եղեւ յաւուրս յետինս:
27. Պարկեշտ են ճանապարհք տան նորա. հաց դատարկութեան ոչ եկեր:
28.Եւ ողորմածութիւնք նորա կանգնեցին զորդիս նորա եւ մեծացուցին: Եւ այր նորա գովէ զնա` եւ ասէ:
29. Բազում դստերք ստացան զմեծութիւն. բազումք արարին զաւրութիւն. բայց դու առաւել եղեր` եւ անցուցեր զամենեքումբք:
30. Սուտ հաճութիւնք, եւ ընդունայն գեղ կնոջ ոչ գոյ ի քեզ. զի կին իմաստուն եւ բարեպաշտաւն աւրհնեսցի: Զերկիւղածս Տեառն պատուեսցէ նա.
31.տուք նմա ի պտղոյ շրթանց նորա. եւ գովեսցի ի դրունս այր նորա: Զի ճանապարհք առնն առաջի երեսաց իւրոց երթիցեն, եւ աջողեսցին յաւիտեանս յաւիտենից:
Առակք Սողոմոնի. Տունք. ռչծ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: