1. Որդեակ` պահեա զբանս իմ, եւ զպատուիրանս իմ ծածկեա յանձին քում: Որդեակ` պատուեա զՏէր` եւ զաւրացիր, եւ բաց ի նմանէ յայլ ումեքէ մի երկնչիր:
2. Որդեակ` պահեա զպատուիրանս իմ եւ կեցցես. եւ զբանս իմ իբրեւ զբիբ աչաց:
3. Յեռ զնոսա ընդ մատունս քո. եւ գրեա յընդարձակութիւն սրտի քոյ:
4. Ասա զիմաստութիւն քոյր քեզ լինել, եւ զհանճար արա քեզ ծանաւթ.
5. զի պահեսցէ զքեզ ի կնոջէ աւտարէ եւ ի չարէ: Յորժամ բանիւք զքեզ ի պատրանս արկանիցէ.
6. ի պատուհանից տան իւրոյ ի հրապարակս կարկառեալ:
7. Զորս տեսանիցէ յանմիտ մանկանց, զպակասամիտս յերիտասարդաց.
8. որ անցանիցեն ընդ հրապարակս առ ակամբ գնացից տան նորա.
9. եւ խաւսիցի ընդ խաւար երեկոյին. յորժամ դադարեալ ի մթոց գիշերոյն իցեն:
10. Եւ կինն ընդառաջ լինի նմա պոռնկութեան կերպարանաւք, որ յիմարեցուցանէ զմիտս երիտասարդաց` որ արբեալ եւ պակշոտեալ:
11. Եւ ի տան ոչ դադարեն ոտք նորա:
12. Ժամանակ ինչ արտաքոյ յածի եւ ժամանակ ինչ ընդ հրապարակս առ ամենայն անկեան դարանակալ լինի:
13. Ապա բուռն հարեալ համբուրեաց զնա, եւ լրբենի երեսաւք ասէ ցնա:
14. Ուխտք խաղաղութեան են ինձ. այսաւր հատուցանեմ զաղաւթս իմ:
15. Սմին իրի իսկ ելի ընդ առաջ քո. ցանկացեալ երեսաց քոց գտի զքեզ:
16. Երիզապատ պնդեցի զգահոյս իմ: Պաստառալիր եգիպտացւովք զարդարեցի:
17. Քրքմացան պատրաստեցի զանկողինս իմ. եւ զտուն իմ կինամոմով խնկեցի:
18. Եկ եւ վայելեսցուք սիրով մինչչեւ ցառաւաւտն. եկ եւ խաղասցուք ցանկութեամբ:
19. Զի ոչ է այր իմ ի տան. այլ գնացեալ է ճանապարհ հեռի:
20. Զքսակն արծաթոյ ի ձեռին իւրում առեալ, յետ բազում ժամանակաց` թէ ուրեք գայցէ ի տուն:
21.Եւ մոլորեցոյց զնա բազում բանիւք, եւ խեղդիւք շրթանց իւրոց վարանեաց զնա:
22. Եւ նա գնաց զկնի նորա յիմարեալ` իբրեւ արջառ ի սպանումն, եւ իբրեւ զշուն տոռամբ.
23. կամ իբրեւ զեղջիւրու հարեալ նետիւ ընդ լերդակողմն: եւ փութայ իբրեւ զհաւ ի ծաւղակս. եւ ոչ գիտէ թէ զոգին հալածական տանի:
24. Արդ որդեակ` լուր ինձ. եւ անսա բանից բերանոյ իմոյ:
25. Մի խոտորեսցի սիրտ քո ի ճանապարհս նորա, եւ մի մոլորիցիս ի շաւիղս նորա:
26. Զի զբազումս տապաստ արկեալ է նորա խոցոտելով, եւ անթիւ են սպանեալք ի նմանէ:
27. Ճանապարհք դժոխոց են տուն նորա. որ իջուցանեն ի շտեմրանս մահու:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: