Գիրք` 29. Գիրք Սիրաքայ

Գլուխ 11

1. Հանճար իմաստութեան խոնարհաց զգլուխս բարձր առնէ եւ նստուցանէ ընդ իշխանս:

2. Ընդ գեղ մարդոյ մի զարմանար, եւ զայր յականէ մի խոտեր:

3. Ի թռչունս փոքր է մեղու, եւ պտուղ նորա գեղեցիկ:

4. Գեղեցկագոյն հանդերձիւք մի պարծիր, եւ յաւուր փառաց մի հպարտանար:

5. Բազում իշխանք անկան ի գետին, եւ որում ակն ոչ ոք ունէր` կապեցաւ նմա թագ:

6.

7. Հարց նախ` եւ մի բամբասեր. իմա եւ ապա խաւսիս:

8. Զիրս որ ոչ գիտես` մի զրուցեր, եւ ի մէջ բանից մի անկանիր:

10. Որդեակ` մի բազմաւք անկանիր ի գործ, զի թէ յաճախես` ոչ կարես բաւել. եւ թէ զհետ երթաս` չհասանիս, եւ թէ խոյս տաս` չապրիս:

11. Զի է ոք որ ջանայ` վաստակէ, եւ առաւել եւս կարաւտ գտանի:

12. Եւ է ոք նուազեալ ի զաւրութենէ, եւ լի աղքատութեամբ, եւ տկար եւ կարաւտ աւգնականի.

13. եւ յանկարծակի հայեցաւ ի նա Տէր բարութեամբ, կանգնեաց զնա ի տկարութենէ. եւ բարձրացոյց զգլուխ նորա:

14. Կեանք եւ մահ, բարի եւ չար, մեծութիւն եւ աղքատութիւն, առաջի Աստուծոյ հաւասար են:

15. Սէր եւ իմաստութիւն` եւ ճանապարհ գործոց բարեաց ի նմանէ է:

16. Մոլորութիւն եւ խաւար վասն մեղաց հաստատեցաւ: Չարութիւն ընդ նոսին հնանայ` որ գնան չարութեամբ:

17. Պարգեւք Տեառն ի վերայ արդարոց հաստատին:

18. Մեծութիւն է` որ ի պնդութենէ լինի: եւ այն է մասն նորա,

19. յորժամ ասիցէ ի բարութենէ իմմէ կերայց եւ արբից.

20. եւ ոչ գիտէ զպատահումն իւր, զի թողուցու զայն աւտարաց` եւ ինքն մեռանիցի:

21. -

22. Որդեակ` ընդ գործս ամբարշտաց մի զարմանար, զի եղծանելեաւս զեղծանելին ստանայ: Այլ հաւատա ի Տէր`

23. զի դիւրին է յաչս Տեառն մեծ առնել զաղքատն:

24.

25.

26.

27. Մի յաւուրս չարեաց մոռանար զբարի, եւ մի յաւուրս բարւոյ մոռանար զչար:

28.

29. Մոռացուսցեն վիշտք զփափկութիւն եւ զգեղ: եւ յայտնութիւն գործոց կատարած մարդոյ:

30. Մի ումեք երաներ յառաջ քան զվախճան` զի որդւոյ մարդոյ մարթեսցես առնուլ զչափ նորա:

31. Մի զամենայն մարդ ի տուն քո տանիր, զի դարանք սատանայի պատրաստեն ի նմա նենգութիւն:

32. Զայր իմաստուն եւ զողջախոհ յամենայն ժամ սիրեսցես. զի ամբարտաւանն սրտիւ եւ նենգաւոր իբրեւ զդէտ գիտէ զնենգութիւն, զի բազմադիմի է չարիք նորա:

33. Որպէս շուն` զի ուր մտանէ յափշտակէ, սոյնպէս եւ անաւրէնն ուր հասանէ` սատակէ եւ խռովէ:

34. Ի փոքր վշտոյ վառի հուր, սոյնպէս եւ անաւրէնն ի փոքր ինչ իրաց հեղու զարիւն իբրեւ զջուր:

35. Ի չարագործէ զգոյշ լեր` գուցէ ի բամբասանս ածցէ զքեզ: