1. Անուն վատ` ամաւթ եւ անարգանք ժառանգէ, եւ մարդ մեղաւոր` զերկխաւսութիւն:
2. Մի հպարտանար յանձին քո խորհուրդ`
3. զի մի ապականիցես զպտուղ քո, եւ անարգեսցիս իբրեւ զփայտ անպտուղ:
4. Անձն չար կորուսանէ զըստացիչս իւր, եւ ոտնհար լիցի անձն իւր թշնամեաց իւրոց:
5. Քաղցրախաւս մարդ` բազում բարեկամս առնէ, եւ լեզու քաղցր` ի բազմաց յաճախ առնու գովութիւն:
6. Որդեակ` բազումք եղիցին բարեկամք քո, բայց ի հազարաց եղիցի քեզ մի խորհրդակից:
7. Եթէ ստանաս քեզ բարեկամ` ի ժամանակի նեղութեան ստացիր, բայց մի վաղվաղակի հաւատար ի նա.
8. զի են բարեկամք սիրոյ ժամանակի, բայց յաւուր բարկութեան ոչ ինչ են:
9. եւ է բարեկամ` որ լինի ի տեղի թշնամւոյ, եւ առ կագ զթշնամութիւն իւր յայտնէ նախատել զքեզ:
10. Բարեկամ հաղորդ սեղանոյ` ոչ աւգնէ քեզ ի նեղութեան.
11. եւ բարեաց քոց լիցի բաժանորդ` որպէս եւ դու.
12. եւ թէ նեղութիւն հասանէ քեզ` ամբաստան լիցի զքէն, եւ յերեսաց քոց թագուն շրջի:
13. Զատ կաց ի թշնամեաց քոց, եւ ի սուտակասպաս բարեկամէ եւ յերկխաւսէ զգոյշ լեր:
14. Բարեկամ հաւատարիմ` աշտարակ ամուր, եւ որ եգիտ զնա` եգիտ գանձ:
15. Հաւատարիմ բարեկամի չիք գինք,
17. եւ որ ի Տեառնէ երկնչի` բարեկամ բարի յաջողի նմա, զի որպէս եւ նա է` նոյնպէս եւ բարեկամն:
18. Որդեակ, ի մանկութեան քում ընտրեա զիմաստութիւն, եւ մինչչեւ ի ծերութիւն գտանես զհանճար:
21. Եւ զի դժուարին է հանճար տգիտաց, զի ոչ կարեն նմա հասու լինել:
23. Զգաւնութիւն ըստ անուան իւրում կայ, եւ յայտնի բազմաց ոչ է:
24. Լուր ինձ որդեակ, եւ ընկալ զխրատ իմ, եւ մի լինիր ի բաց ի հանճարէ իմմէ:
25. Արկ դու զոտս քո ի կապս նորա, եւ ընդ անուր նորա զպարանոց քո:
27. Յամենայն մտաց մատիր դու առ նա, եւ յամենայն զաւրութենէ պահեա զճանապարհս նորա:
28. Խնդրեա դու եւ քննեա եւ յայտնեա ի քեզ,
29. եւ ի վախճանի գտցես զհանգիստ նորա:
30. Եւ կապանք իմաստութեան եղիցին քեզ ապաստանս զաւրութեան, եւ անուրք նորա ի զարդ ոսկւոյ: 32 եւ պսակ ցնծութեան դիցի ի գլուխ քո:
33. Որդեակ` եթէ կամիս խորագէտ լինել`
35. ի մէջ ծերոց կացցես, եւ որ իմաստունն է` ի նա մերձեսցիս: Զաւր ամենայն զպատգամս Աստուծոյ կամեա դու լսել, եւ առակք իմաստութեան ի քէն մի անցցեն:
36. Եթէ զոք ի հանճարեղաց գտցես, ստէպ կանխեա առ նա:
37. Խորհեա դու ի հրամանս Տեառն, եւ նա հաստատեսցէ զսիրտ քո, եւ զիմաստութեան ցանկութիւն տացէ քեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: